Հայերեն   English   Русский  
Մշակույթ
«Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան մասնակից Արծվիկը մայիսի 9-ին Կիևի բեմում կլինի 2 պարողների և 3 բեք-վոկալիստների հետ: Բեմադրության հեղինակը շվեդ ռեժիսոր Սաշա Ժան-Բապտիստն է, որ «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանի քննարկված և սիրված ելույթի բեմադրության հեղինակն է:
Քաղաքի տարբեր մշակութային հաստատություններում միաժամանակ ընթանում են մի քանի անվանակարգի լսումները: Այս պահին ընթացքի մեջ է դաշնամուրային, փողային, լարային, կամերային անսամբլ եւ կոնցերտմայստերական վարպետության անվանակարգերի լավագույնների բացահայտման գործընթացը:
Այսօր հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է: Ապրիլի 14-ին նա կդառնար 103 տարեկան:
«Լրջորեն մտահոգված ենք այդ հուշարձանների ապագայի հարցով: Վտանգ կա, որ հուշարձանները պահպանելու համար չի արվել վարձակալության մրցույթի հայտարարությունը: Ամեն ինչ այնպես են ձևակերպել, որ միայն կոնկրետ մարդիկ կարողանան մասնակցել մրցույթին, արհեստական կերպով մենաշնորհային վիճակ են ստեղծում»,- ասում է քարանձավագետ, Քարանձավագետների միության նախագահ Սամվել Շահինյանը՝ անդրադառնալով մշակույթի նախարարության կողմից 5 քարանձավ վարձակալության տալու մտադրությանը:
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Գերմանիայի ներկայացուցիչ Լեւինան եվրատեսիլյան փրոմո-արշավի շրջանակում Երեւանում է: Այսօր երգչուհին այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ եւ կատարել Կոմիտասի «Կաքավիկ»-ը: Թանգարանում երգչուհուն հետաքրքրել են Կոմիտասի անձնական իրերը, ստեղծած երաժշտությունը, ինչպես նաեւ այն փաստը, որ Կոմիտասը սովորել է Բեռլինի հեղինակավոր Ֆրիդրիխ Վիլհելմ (այժմ Ալ. Հումբոլտի անվան) արքունի համալսարանի փիլիսոփայության բաժնում:
2007թ-ից սկսած ամեն տարի Գյումրի քաղաքում հայ ժողովրդի վերածննդի գաղափարի ներքո անցկացվում է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը:
Ապրիլի 13-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգը:
Ապրիլի 3-7-ն Իտալիայի Բոլոնիա քաղաքում անցկացվեց մանկապատանեկան գրքի միջազգային ամենախոշոր՝ 50-րդ, ցուցահանդես-տոնավաճառը։
XIX դարավերջին նամականիշ հավաքելը դարձավ հարյուրհազարավոր մարդկանց ամենասիրելի զբաղմունքներից մեկը: Այն այնքան տարածված էր, որ օրինակ՝ 1840-ական թվականներին Լոնդոնի «Թայմս» թերթում մի երիտասարդ հայտարարություն էր տարածել, թե փնտրում է մարված փոստային նամականիշներ իր ննջասենյակը պաստառապատելու համար։ Նա նշել էր, որ 16 հազար նամականիշ ունի, բայց դա բավարար չէ: ԱՄՆ-ում էլ մի իտալացի հոգևորական իր երկու սենյակների առաստաղները պատել էր 149 242 նամականիշով: Նույն ԱՄՆ-ում հարսանեկան զգեստը զարդարել էին ...
Քանի դեռ տարբեր սոցիալական ցանցերում հայտնի հեռուստաաստղ Քիմի Քարդաշյանի միլիոնավոր հետևորդները քննարկում էին,
Երգչուհին չափազանց անհանգստացած է նոր սիրելիի հետ տարիքային տարբերության պատճառով
Հայոց ցեղասպանություն մասին պատմող «Խոստում» ֆիլմին աջակցություն հայտնող համաշխարհային աստղերի շարքը համալրել է նաև աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունին, որն ավելի վաղ կնոջ` իրավապաշտպան Ամալ Քլունիի հետ ներկա էր գտնվել Լոնդոնում կայացած ֆիլմի պրեմիերային: Գրում է Novostink.ru.-ն:
Այն, որ հայ կինը կարևոր դերակատարում է ունեցել ազգային, հասարակական կյանքի բոլոր առանցքային անցուդարձերում, անհերքելի է: Հայ կանայք ոչ միայն տան, օջախի սյունն են, այլև ազգի ու պետության, և դա պատմականորեն ձևավորված իրողություն է:
Յուրաքանչյուր հրատարակված գիրք ընթերցվելուց հետո տեղ է գրավում գրադարակում մինչև հաջորդ անհրաժեշտ հանդիպումը: Բայց կան գրքեր, որոնք դառնում են, այսպես կոչված, սեղանի գիրք, ինքնաճանաչման, աշխարհընկալման ուղեցույց: Այդպիսին է «Փառքի հուշամատյան 1988-2009 թթ.» գիրքը, որ կազմել է Գալյա Առստամյանը:
Իրական գիրքը ծնվում է երկունքի ցավով: Հրապարակի վրա գրքերը շատ են, մանավանդ մեր օրերում ով ինչ ուզում՝ գրում ու տպագրում է: Գրքերի տեսքով դարակներին են թառում անմշակ տետրակներ` զուրկ ժամանակի զգացողությունից և գեղարվեստական արժեքից: Հաճախ ընթերցողին մոլորեցնում են անգամ գրքերի տիտղոսաթերթերը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: