Հայերեն   English   Русский  
Մշակույթ
Հոթ կուտյուր զգեստներն իրենց ճոխությամբ և գեղեցկությամբ հաճախ նմանություն են ունենում մուլտհերոսուհիների զգեստներին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ֆոտոշարք, որտեղ համաշխարհային դիզայներների զգեստները կարծես ստեղծված լինեն Դիսնեյի արքայադստրերի համար:
«Արցախի ձայներ» երաժշտական համույթը փետրվարի 8-ից համերգային ծրագրով հանդես կգա Իրանի Իսլամական հանրապետությունում:
«Եղիազարյանի տան շինարարությունն առաջ է գնում. շուտով առաջին հարկը պատրաստ կլինի։ Հիանալի տուն է ստացվում»,- 1904 թ. իր նամակներից մեկում այս հոյակերտ առանձնատան կառուցման մասին գրել է դրա ճարտարապետ Վասիլի Միրզոյանը։
Հաճախ շատ դժվար է լինում հրաժեշտ տալ սիրելի դարձած ֆիլմերի և հեռուստասերիալների դերասաններին։ Բարեբախտաբար, դերասաններն իրենք պահում են կապը միմյանց միջև և ուրախացնում երկրպագուներին՝ էկրանից դուրս լուսանկարներով։
Փետրվարի 8-ին՝ Մոսկվայի ժամանակով 19.00, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Երաժշտության մոսկովյան միջազգային տան ֆիլհարմոնիկ մեծ դահլիճում կղեկավարի Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վլադիմիր Սպիվակով)։
Այսպես է վերնագրել իր «Դպրոցականի ուղեկիցը» (Եր., 2008) ժողովածուի հակիրճ, բայց խոսուն հրապարակումը գործընկերոջ մասին երջանկահիշատակ Ալբերտ Փարսադանյանը: Ներկայացվում է հանրապետության վաստակավոր լրագրողի, երևելի գրող-հրապարակախոսի, շիտակ մարդու, շուրջ 20 տարի երկրի հնագույն պարբերականի («Հայաստան») խմբագրի ստեղծագործական հունձքն ու վաստակը: 1980-ականներից սկսած՝ անձամբ ճանաչել եմ Տիգրան Նիկողոսյանին, ու ինձ համար առավել քան համոզիչ, սրտամոտ են նրա մասին նաև Աղվան Սուքիասյանի, Լյուդվիգ Կարապետյանի, ...
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուրախ է ներկայացնել լուսանկարչական մրցույթի ժյուրիի կազմը: Ամերիկացի լուսանկարիչ Ջոն Ստենմայերի գլխավորած մասնագիտական ժյուրին կընտրի մարդասիրութան գաղափարները պատկերող լավագույն լուսանկարները:
Ես համատարած վերք եմ: Եվ սրանք բառեր չեն, այլ փաստ:
Անվանի գրող Պարույր Սևակը ծնվել է 1924թ. հունվարի 24–ին՝ Արարատի շրջանի Չանախչի գյուղում։ Նա իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, որի հետևանքով նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմության պատճառով, ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում ...
Ինչպես հայտնի է, ռեփեր Դրեյքի հետ սիրավեպից անմիջապես հետո երգչուհի Ջենիֆեր Լոպեսը նոր հարաբերություններ է սկսել բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ: Լրագրողները վստահ են, որ մարզիկի հետ սիրավեպն ընդամենը հորինվածք է՝ սեփական անձի վրա որքան հնարավոր է մեծ ուշադրություն գրավելու նպատակով: Գրում է Starslife.ru.-ն:
Դերասանուհի Բրի Լարսոնը The Edit ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում քննադատել է նորաձևության աշխարհը
Ինչպես հայտնի է, հոլիվուդայն դերասաններ Ռայան Ռեյնոլդսը և Բլեյք Լայվլին երկու հիասքանչ աղջիկների ծնողներ են: Այժմ աստղային զույգն իրենց կյանքի ամենաերջանիկ պահերն է ապրում, որոնք պատրաստ են այլ մեկի հետ կիսել: Աստղային զույգը, որն ամուսնացել է 2012թ., այժմ լրջորեն քննարկում է իրենց ընտանիքում երրորդ երեխայի հայտնվելու հնարավորությունը:
Այն, որ հայ կինը կարևոր դերակատարում է ունեցել ազգային, հասարակական կյանքի բոլոր առանցքային անցուդարձերում, անհերքելի է: Հայ կանայք ոչ միայն տան, օջախի սյունն են, այլև ազգի ու պետության, և դա պատմականորեն ձևավորված իրողություն է:
Յուրաքանչյուր հրատարակված գիրք ընթերցվելուց հետո տեղ է գրավում գրադարակում մինչև հաջորդ անհրաժեշտ հանդիպումը: Բայց կան գրքեր, որոնք դառնում են, այսպես կոչված, սեղանի գիրք, ինքնաճանաչման, աշխարհընկալման ուղեցույց: Այդպիսին է «Փառքի հուշամատյան 1988-2009 թթ.» գիրքը, որ կազմել է Գալյա Առստամյանը:
Իրական գիրքը ծնվում է երկունքի ցավով: Հրապարակի վրա գրքերը շատ են, մանավանդ մեր օրերում ով ինչ ուզում՝ գրում ու տպագրում է: Գրքերի տեսքով դարակներին են թառում անմշակ տետրակներ` զուրկ ժամանակի զգացողությունից և գեղարվեստական արժեքից: Հաճախ ընթերցողին մոլորեցնում են անգամ գրքերի տիտղոսաթերթերը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: