Հայերեն   English   Русский  
Մարդիկ
Շատերը կհիշեն «Շանթ» հեռուստաընկերության «Պարիր, թե կարող ես 3» նախագծի հաղթող Արմինա Խաչատրյանին` իր վառ, յուրօրինակ կերպարով: Սակայն պարզվում է` Արմինան ոչ միայն լավ պարող է, այլև լավ մարդ և լավ հայ, որը նախագծի շնորհիվ Իսրայելից Հայաստան գալով` որոշել է մեկընդմիշտ մնալ հայրենիքում ու իր լուման ներդնել երկրի զարգացման գործում:
25 տարի առաջ` 1990 թ. հոկտեմբերի 29-ին, Նորքի 9-րդ զանգվածում մի ողբերգություն տեղի ունեցավ, որի մասին այսօր քչերը կհիշեն:
Ուիլիամ Հենրի Գեյթս երրորդը, կամ, ինչպես մենք ենք նրան ճանաչում՝ Բիլ Գեյթսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 28-ին` Սիեթլի հարուստ թաղամասերից մեկում:Նա հաճախել է այդ քաղաքի ամենահեղինակավոր դպրոցը։ Հայրը հաջողակ իրավաբան էր և Բիլը մեծանում էր ապահով ու բարեկեցիկ միջավայրում: Դեռ փոքր տարիքից սիրում էր մրցակցել և դա դրսևորվում էր թե մանկական խաղերում, թե դպրոցական կյանքում : Գեյթս երրորդի կուռքը հայրն էր և ամեն հարցում նա ցանկանում էր նրան նմանվել : 10 տարեկանում տղան արդեն կյանքի նպատակ էր սահմանել՝ ...
Երիտասարդությունը տարիք չունի՝իսպանացի գեղանկարիչ, քանդակագործ, կերամիստ և դիզայներ-նկարիչ Պիկասոն այսօր կդառնար 134 տարեկան:Լեգենդը իր կյանքի մեծ մասն անցկացրել է Ֆրանսիայում: Հայտնի է որպես կուբիստական շարժման հիմնադիր: Նա աշխատել է բազմազան ժանրերում' նպաստելով այդ ժանրերի զարգացմանը:Պաբլո Ռուիս Պիկասոն ծնվել է 1881թ. հոկտեմբերի 25-ին: Պիկասոն դեռևս վաղ տարիքից դրսևորել է արտասովոր տաղանդ' իր մանկության և երիտասարդության շրջանում նկարելով ռեալիստական ոճում: Սակայն 20–րդ դ. առաջին կեսին նրա ոճը ...
Հայտնի դերասան, տաղանդավոր եւ բարի մարդ Սոս Սարգսյանը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ 1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասան։ 1954 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։1954-1991 թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ 1991 թ. հիմնադրել է Համազգային թատրոնը։ 1997-2006 թթ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորն է եղել, 2006-ից՝ ինստիտուտի կառավարման ...
Արտյոմ Երկանյանը պատմում է, թե ինչպես է հանդիպել Avo Uvezian-ի հետ, ով «Strangers in the Night» լեգենդար երգի հեղինակն է, գրում է 100lives.com-ը:
Ռեալիթի շոուների հայազգի ներկայացուցիչը համարվում է աշխարհում ամենաքննարկվող աստղերից մեկը: Տարիների ընթացքում հասարակությունը ուշադիր հետևում է Քիմի կյանքում կատարվող փոփոխություններին, որոնցից նշանակալին իհարկե նրա ամուսնությունն էր ռեփեր Քանյե Ուեսթի հետ և նրանց դստեր` Նորթ Վեսթի լույս աշխարհ գալը, նրա Հայաստան ժամանելը եւ այլն:Բոլորը հետևում են նաև նրա արտաքին տեսքի փոփոխություններին. նա սևահերից դարձավ շիկահեր, հետո նորից վերադարձավ իր հին տեսքին:Այժմ խոսենք կենսագրական տվյալներից: Քիմբերլի ...
Աշտարակ քաղաքի բնակիչ, 42-ամյա Հակոբ Հարությունյանը, որի 4 ամսական որդու դին հոկտեմբերի 14-ին հայտնաբերվել էր իր տնամերձ հողատարածքում, տարիներ առաջ բոլորին հավատացրել է, թե երեխայի դին թաղել է նրանից կարճ ժամանակ հետո մահացած իր մոր դիակի հետ: Հարեւանները NEWS.am-ին պատմել են, որ վերջերս են իմացել, որ երեխան թաղված է Հարությունյանների կիսակառույց գետնափոր տան հարակից հողատարածքում:«7 տարի առաջ, երբ երեխան մահացավ, հայրը՝ Հակոբը, մեզ ասեց, որ թաղել են տան մոտ: Մենք էլ ասեցինք՝ խոլերայի բուն է, բացի ...
«9 տարի առանց քեզ, առանց քո ժպիտի: Իմ կյանքում երկու փուլ կա, մինչև 15.10.2006-ը` լի երջանկությամբ և երիտասարդությամբ և այդ օրվանից հետո` դատարկ հոգով,արյունահոսող վերքով, վերքով, որը երբեք չի սպիանա: Մենք քեզ այնքան ենք կարոտում...»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է երգչուհի Վարդուհի Վարդանյանը:
«... Ձեզ եմ ասում, ձեզ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անումին մեռնիմ, ձեր արևին ղուրբան, տասը լեզու սովորեցեք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցեք»Խաչատուր ԱբովյանԽաչատուր Ավետիքի Աբովյանը ծնվել է 1809թ.-ի հոկտեմբեր 15-ին, անհետացել է 1848-ի ապրիլի 2-ին:Հայ ականավոր գրող, մանկավարժ, լուսավորիչ, արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիր Աբովյանի ստեղծագործությամբ սկիզբ է առնում հայ գրականության զարգացման նոր փուլ, որ նախորդից տարբերվում էր թեմատիկայով, լեզվով, հերոսի ընտրությամբ և այլն։
Օրեր առաջ Երևանի «Բուրժ համուդ» լիբանանյան ռեստորանում էին հավաքվել մի խումբ երիտասարդ հայրենադարձներ։
Սևակ Տումանյանը ոսկերչական զարդերի դիզայներ է։ Ծնվել է Լիբանանում, Այնճար գյուղում, երիտասարդության տարիներն անցկացրել Լիբանանի քաղաքացիական պատերազմի մեջ։ 2014 թվականին նա ընտանիքով մշտական բնակության է վերադարձել Հայաստան։***
Երազ Օլգունդեմիրը ստամբուլահայ է, Հայաստան է տեղափոխվել 9 ամիս առաջ։
«Միգանուշ․․․ինչ գեղեցիկ անուն է»,-ասում եմ ու փորձում համացանցում գտնել բացատրությունը,-հավերժահարս է նշանակում»։
Աստղիկ Դավթյանը 3 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Դոնի Ռոստով։ Բայց տասնմեկ տարի անց հայրը որոշեց, որ իր երեխաները պետք է շարունակեն ապրել Հայաստանում։
«Հայաստանի գյուղերը մի ուրիշ ձևով եմ սիրում։ Երբ մտնում ես գյուղ, քեզ տնից էլ լավ ես զգում։ Քեզ այնքա˜ն ջերմ են վերաբերվում, մինչև ուսապարկդ ամբողջությամբ չլցնեն, չեն ճանապարհում։
Լիդան մի քանի ամսական էր, երբ ընտանիքը 90-ականներին տեղափոխվեց Ռուսաստան։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: