Հայերեն   English   Русский  
Մարդիկ
Կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանին շատերը գիտեն, նրա ամենահայտնի ֆիլմերից՝ «Արարատը» յուրաքանչյուր հայ դիտած պետք է լինի։Ատոմ Էգոյանի խոսքով «Արարատ» ֆիլմը բացարձակ ռիսկի արտահայտություն է: Արվեստը ինքնարտահայտման մեթոդ է.«Արվեստը «ես»­ին չի վերաբերում, այլ ծառայում է համայնականին: Կան զարմանալի երեւույթներ, որոնք բացարձակ անձնվիրում են պահանջում` առանց էգոյի»,­-հարցազրույցներից մեկում ասել է նա:
Այսօր դերասանուհի, հաղորդավարուհի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս, գեղեցկուհի Նազենի Հովաննիսյանը դարձավ 33 տարեկան։Նազենին 1998-2002 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի և թատրոնի դերասան բաժնում (Արմեն Մազմանյանի արվեստանոց)։ Սովորել է նաև բեմական խոսքի արվեստ (Ա. Հեքեքյանի արվեստանոց)։
Նոր շրջանի բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովա՝Հարություն Սայադյանը ծնվել է Թիֆլիսում:Ամենայն հավանականությամբ Սայաթ-Նովայի նախնիները Թիֆլիս են եկել Կիլիկյան Հայաստանից։ Սայաթ-Նովայի մանկությունն ու պատանեկությունը անցել է Թիֆլիսում։ Սովորել է գրել-կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաև արաբերեն այբուբենը։12 տարեկանից նրան տվել են արհեստի, սովորել է ջուլհակություն և կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ կտավը հինելու և գործելու նոր դազգահ է պատրաստել։
Հետաքրքիր, ուշագրավ մանրամասներով է լի հանրաճանաչ մարդկանց կյանքը: Ասում են, օրինակ, որ Հանս Քրիստիան Անդերսենը չեր կարողանում անսխալ գրել գեթ մեկ բառ:
Հուլիսի 10-ին ծնվել է թատրոնի և կինոյի հայ դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցը։1958 թվականին նա ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1958-1961 թթ. Կապանի, 1971-1977 թթ.` Գյումրիի, 1977-1983 թթ.` Երևանի դրամատիկական թատրոնի, 1961-1971 թթ և 1983-1993 թթ.` Երևանի Սունդուկյանի անվան, 1993 թվականից` Համազգային թատրոնների դերասանուհի։ 1995 թվականից բնակվել է ԱՄՆ-ի Լոս Անջելեսքաղաքում, որտեղ մահացել է։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։
...Հայրենիքի զգացողությունը պահեք ձեր մեջ, ինչպես սերն եք պահում ձեր սրտում, հոգով ու սրտով կապված մնացեք հող ու ջրին, հոգևոր հարստությանը, ծննդավայրին:Միշտ մտածել եմ, որ մեռնեմ` դրոշակ կդառնամ, անկուսակցական դրոշակ, որը վարակված է բոլորի ու ամեն ինչի հանդեպ սիրով, որը օդի հետ շփվելիս մաշվում է, մանանա դառնում ու եթերից ցողում մարդկանց:Մհեր Մկրտչյան
Ծննդյան օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից:Նախագահ Սերժ Սարգսյանին ի թիվս այլ երկրների ղեկավարների՝ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հունիսի 19-ին Փարիզում 90 տարեկան հասակում վախճանվել է Սփյուռքի հայտնի հին օրաթերթերից մեկի`“Հառաջի” խմբագիրը` մտավորական, հասարակական գործիչ Արփիկ Միսաքյանը։Թերթը հիմնադրվել է 1925 թ. Փարիզում: Եղել է Հայ Յեղափոխական Դաշնակցության բյուրոյի, ապա ՀՅԴ Ֆրանսիայի կազմակերպության պաշտոնաթերթը։ Հետագայում դարձել է անկախ թերթ` լուսաբանելով սփյուռքահայ, հատկապես` ֆրանսահայ կյանքի իրադարձությունները, ներկայացնելով հայ քաղաքական կուսակցությունների, հասարակական, մշակութային կազմակերպությունների գործունեութ ...
Օրեր առաջ Երևանի «Բուրժ համուդ» լիբանանյան ռեստորանում էին հավաքվել մի խումբ երիտասարդ հայրենադարձներ։
Սևակ Տումանյանը ոսկերչական զարդերի դիզայներ է։ Ծնվել է Լիբանանում, Այնճար գյուղում, երիտասարդության տարիներն անցկացրել Լիբանանի քաղաքացիական պատերազմի մեջ։ 2014 թվականին նա ընտանիքով մշտական բնակության է վերադարձել Հայաստան։***
Երազ Օլգունդեմիրը ստամբուլահայ է, Հայաստան է տեղափոխվել 9 ամիս առաջ։
«Միգանուշ․․․ինչ գեղեցիկ անուն է»,-ասում եմ ու փորձում համացանցում գտնել բացատրությունը,-հավերժահարս է նշանակում»։
Աստղիկ Դավթյանը 3 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Դոնի Ռոստով։ Բայց տասնմեկ տարի անց հայրը որոշեց, որ իր երեխաները պետք է շարունակեն ապրել Հայաստանում։
«Հայաստանի գյուղերը մի ուրիշ ձևով եմ սիրում։ Երբ մտնում ես գյուղ, քեզ տնից էլ լավ ես զգում։ Քեզ այնքա˜ն ջերմ են վերաբերվում, մինչև ուսապարկդ ամբողջությամբ չլցնեն, չեն ճանապարհում։
Լիդան մի քանի ամսական էր, երբ ընտանիքը 90-ականներին տեղափոխվեց Ռուսաստան։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: