Հայերեն   English   Русский  
Մարդիկ
Անցած տարվա դեկտեմբեր ամսին Լոնդոնում Կոմիտասի ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանի առաջարկով և Թուրքիայի Բիթլիս քաղաքի քաղաքապետարանում անցկացված քվեարկության արդյունքում որոշվեց քաղաքի Սարքոփ փողոցը կոչել նշանավոր ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի անունով, որի ընտանիքը երկար տարիներ ապրել է այդ փողոցում:
Դևիդ Բեքհեմը հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ հիվանդությունների, բռնություններին և դաժան վերաբերմունքի զոհ դարձած երեխաների համար նախատեսված աջակցման բարեգործական հիմնադրամ հիմնելու մասին:
The Guardian պարբերականի փոխանցմամբ` հոլիվուդյան դերասանուհի և ռեժիսոր Անջելինա Ջոլիի նախաձեռնությամբ Լոնդոնում տեղի է ունեցել Ռազմական գործողությունների գոտում կանանց սեռական բռնությունների դեմ պայքարի միջազգային կենտրոնի բացման արարողությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զորի Բալայանին ծննդյան 80-ամյակի առթիվ: «Հարգելի՛ պարոն Բալայան, Սիրելի՛ Զորի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ:
Դավիթ Գրիգորյանը ներկայացնում է իր հոր` Արամ Սերոբի Գրիգորյանի «Իմ վրեժը» խորագրով պատմությունը: Այստեղ նկարագրվում է, որ Մուսաբեգի հրոսակները եկել, շրջապատել են իրենց հարազատ Խասգյուղը, իսկ հաջորդ օրը գյուղի տղամարդկանց կանչել ոստիկանություն` իբր ժողովի: Հաջորդ օրը ճամփեզրի մոտի ձորակը լցված է եղել գյուղի տղամարդկանց մերկանդամ դիակներով: Պատմության հերոսը կորցրել է ընտանիքի 12 անդամին ու Մշո դաշտի իրենց գյուղից հասել Արևելյան Հայաստան` յուրովի լուծելով իր անձնական վրեժը Ցեղասպանության կազմակերպ ...
MailOnline-ը անդրադարձել է հայոց ցեղասպանությունից Քիմ Քարդաշյանի նախնիների փախուստին, որը տեղի է ունեցել կրոնական «մարգարեի» շնորհիվ, որը նրանց կոչ է արել մեկնել Ամերիկա:Լրատվամիջոցը հրապարակել է նաև ռեալիթի շոուի աստղի էթնիկ հայ նախնիների լուսանկարները, որոնք 20-րդ դարի սկզբներին, լսելով իմաստունի խորհուրդը, փախել են ցարական Ռուսաստանից:
Աղավնի Մկրտչյանը բնիկ բիթլիսցի էր: Նրանց ընտանիքում մինչև ջարդերը յոթը տղա կար, հինգ աղջիկ: Բոլոր տղաները թուրքի ձեռքով սպանվել են: Թուրքերը սպանել են նաև Աղավնիի Հորը, իսկ մայրը մահացել է Էջմիածնում` խոլերայից: Ականատեսը ներկայացնում է իրենց անցած գաղթի ճանապարհը` պատմելով արյունոտված Եփրատի ու Հովհաննես Թումանյանի հետ ճակատագրական հանդիպման մասին:Մենք բնիկ բիթլիսցիներ ենք: Ես Մուխսի Վարդանի թոռն եմ: Մեր տունը թուրքերը քանդեցին: Մեր տանը յոթանասուն հոգի էինք: Մեր ընտանիքում յոթը տղա կար, հինգ աղջիկ: ...
Ես ծնվել եմ Տարոնում: Մեսրոպ Մաշտոցն էլ Տարոնից էր: Մեր գյուղում եկեղեցի կար և վանք կար` Ս. Աստվածածին անունով: Շատերը ուխտի էին գալիս Տարոն: Խութը մեր Տարոնին շատ մոտ էր: Հորս մերը խութեցի էր:1915 թ. ապրիլի 24-ին դեռ արևը չծագած վեր էինք կացել, հայրս հանդ պիտի գնար, մայրս էլ հաց պիտի թխեր: Ես ունեի մի փոքր եղբայր: Մեկ էլ տեսանք, որ թուրք ասկյարները եկան` հրացանները ուսներին գցած, եկան, խուժեցին մեր տունը, ասացին. «Արդեն կռիվ է, մեր սուլթանը հրամայել է, որ հայերին պիտի քշենք»:
Կանադացի լեռնագնաց Ուիլ Գադը դարձել է առաջին մարդը, որ երբևէ բարձրացել է Նիագարայի սառած ջրվեժը:Ուժեղ սառցակալման պատճառով հայտնի զբոսաշրջային վայրը ձմռանը փակ է լինում:
Երգչուհի Ժաննա Ֆրիսկեն, ով պայքարեց սարսափելի հիվանդության դեմ և և կարողացավ հաղթահարել այն, ամուսնու` հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելյովի հետ միասին պլանավորում է քաղցկեղով տառապող հիվանդների համար բարեգործական հիմնադրամ ստեղծել:
Սևակ Տումանյանը ոսկերչական զարդերի դիզայներ է։ Ծնվել է Լիբանանում, Այնճար գյուղում, երիտասարդության տարիներն անցկացրել Լիբանանի քաղաքացիական պատերազմի մեջ։ 2014 թվականին նա ընտանիքով մշտական բնակության է վերադարձել Հայաստան։***
Երազ Օլգունդեմիրը ստամբուլահայ է, Հայաստան է տեղափոխվել 9 ամիս առաջ։
«Միգանուշ․․․ինչ գեղեցիկ անուն է»,-ասում եմ ու փորձում համացանցում գտնել բացատրությունը,-հավերժահարս է նշանակում»։
Աստղիկ Դավթյանը 3 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Դոնի Ռոստով։ Բայց տասնմեկ տարի անց հայրը որոշեց, որ իր երեխաները պետք է շարունակեն ապրել Հայաստանում։
«Հայաստանի գյուղերը մի ուրիշ ձևով եմ սիրում։ Երբ մտնում ես գյուղ, քեզ տնից էլ լավ ես զգում։ Քեզ այնքա˜ն ջերմ են վերաբերվում, մինչև ուսապարկդ ամբողջությամբ չլցնեն, չեն ճանապարհում։
Լիդան մի քանի ամսական էր, երբ ընտանիքը 90-ականներին տեղափոխվեց Ռուսաստան։
Հակոբ Նազարյանն առաջիններից էր, որ արձագանքեց Հայաստանում թավշյա հեղափոխության կոչին ու ընտանիքով վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով նաև բիզնեսը,
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: