Հայերեն   English   Русский  
Մարդիկ
Կարինե Հարությունյանը միայնակ մայր է: Որդուն՝ 12-ամյա Անդրանիկին, մեծացնում է սոցիալական ծանր պայմաններում: Անդրանիկի հոր հետ օրինական ամուսիններ չեն եղել, իսկ որդու ծնվելուց հետո հարաբերությունները լարվել են, քանի որ երեխայի ծնունդն անցանկալի էր հոր համար: Այսօր էլ որդու բոլոր հոգսերը հոգում է միայնակ, մի քանի բարեկամների օգնությամբ:
Թամարին` կանադահայ այդ կենսախինդ աղջկան, հանդիպեցի «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի կազմակերպած միջոցառումներից մեկի ժամանակ: Նա նոր էր վերադարձել Հայաստան և ոգևորված ասում էր` եկել է հայրենիքում հաստատվելու:
Շանթ Խայալյանը ծնվել է Հալեպում 1976 թ., սովորել հայկական դպրոցում, որից հետո ուսումը շարունակել է Անգլիայում` մասնագիտանալով գովազդի և մարքեթինգի բնագավառում:
Սիրիահայ Հարութ Լախոյանը Հայաստան է եկել մինչ սիրիական ճգնաժամը:
«Օրդֆիլմ» ընկերության ստեղծագործական հաջողություններին «Անկախ» շաբաթաթերթն անդրադարձել է: Հայկ Օրդյանը, որ վավերագրական ֆիլմերի ռեժիսոր է ու նաև ընկերության տնօրենը, հետաքրքիր նորություններ ունի: «Օրդֆիլմը» շուտով հանդիսատեսի դատին կհանձնի մեծանուն դերասան ՍոսՍարգսյանի մասին վավերագրական ֆիլմը:ՍՈՍԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ՄԱՍԻՆ
Ուղիղ մեկ տարի է, ինչ Անահիտն Անգլիայից վերադարձել է Հայաստան: Որքան էլ տարօրինակ թվա, 25-ամյա աղջիկն իր համար Հայաստանում շատ ավելի մեծ հնարավորություններ է տեսնում, քան աշխարհի կարևորագույն կենտրոններից մեկում՝ Լոնդոնում:
Նշանավոր պետական, քաղաքական, հասարակական գործիչ, որի ողջ կյանքն ու գործունեությունը շաղկապակցված է մեր պետության տարեգրությանը, խորհրդային և անկախ Հայաստանի կարևոր ու շրջադարձային էջերին, վաստակաշատ մարդ, որն իր մեծ ավանդն ունի երկրի կայացման գործում, վառ անհատականություն, ժայռ…
Քիչ են պատահում մարդիկ, որոնք դառնում են լրագրողների սիրելի կերպարը: Այդ քչերի շարքում է երևի «Փարիզյան սուրճ» սրճարանի նախկին հիմնադիր-սեփականատեր, ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը:
Մութ ու ցուրտ տարիներն էին: Ավարտելով դպրոցը` Սյուզանն ընդունվում է Բրյուսովի համալսարանի ֆրանսերենի բաժին: Ինստիտուտն ավարտելուց հետո, ինչպես շատերը, կանգնում է մասնագիտությամբ աշխատանք գտնելու խնդրի առջև: Համապատասխան աշխատանք չկար, բայց գտավ մեկ այլ բնագավառում` հեռուստատեսությունում: Սակայն 3 տարի անց` 2001 թ., հնարավորություն է ստեղծվում ուսումնական ծրագրով Ֆրանսիա մեկնելու, և քանի որ հեռուստատեսությունում ապագա չէր տեսնում, որոշում է գնալ և վերականգնել ֆրանսերենի գիտելիքները: Մեկնում է արցունքն ...
Սիրիայում տեղի ունեցող վերջին դեպքերը, հայ ազգաբնակչության հետ կապված խնդիրներն ու իրավիճակը Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգային գխավոր թեմաներն էին։
Օրեր առաջ Երևանի «Բուրժ համուդ» լիբանանյան ռեստորանում էին հավաքվել մի խումբ երիտասարդ հայրենադարձներ։
Սևակ Տումանյանը ոսկերչական զարդերի դիզայներ է։ Ծնվել է Լիբանանում, Այնճար գյուղում, երիտասարդության տարիներն անցկացրել Լիբանանի քաղաքացիական պատերազմի մեջ։ 2014 թվականին նա ընտանիքով մշտական բնակության է վերադարձել Հայաստան։***
Երազ Օլգունդեմիրը ստամբուլահայ է, Հայաստան է տեղափոխվել 9 ամիս առաջ։
«Միգանուշ․․․ինչ գեղեցիկ անուն է»,-ասում եմ ու փորձում համացանցում գտնել բացատրությունը,-հավերժահարս է նշանակում»։
Աստղիկ Դավթյանը 3 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Դոնի Ռոստով։ Բայց տասնմեկ տարի անց հայրը որոշեց, որ իր երեխաները պետք է շարունակեն ապրել Հայաստանում։
«Հայաստանի գյուղերը մի ուրիշ ձևով եմ սիրում։ Երբ մտնում ես գյուղ, քեզ տնից էլ լավ ես զգում։ Քեզ այնքա˜ն ջերմ են վերաբերվում, մինչև ուսապարկդ ամբողջությամբ չլցնեն, չեն ճանապարհում։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: