Հայերեն   English   Русский  
Մարդիկ
Այս տարի Harper's Bazaar ամսագիրը տոնում է իր 150-ամյակը: Այդ կապակցությամբ ամսագրի խմբագրության աշխատակիցները կազմել են աշխարհի 150 ամենաոճային կանանց վարկանիշը (նման վարկանիշ ամսագիրը նախկինում երբևէ չի կազմել): Գրում է Spletnik.ru.-ն:
British Hair Awards 2016 հեղինակավոր մրցույթի ընթացքում կարելի է հանդիպել հռչակավոր ոճաբանների և վարսահարդարների գլուխգործոցներին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մրցույթի հաղթող Լիզա Ֆարելի հավաքածուն, որը կոչվում է «ARMOUR»` թարգմանաբար զենք ու զրահ: Նախագիծը բացահայտում է աֆրիկյան կանանց իշխանությունն ու գեղեցկությունը:
Լայն հագուստը չի թաքցրել Ամալ Քլունիի կլորիկացած փորիկը
Քեմբրիջի դքսուհու մանկական լուսանկարները համացանցում են հայտնվել
Սովորաբար զբոսաշրջիկներն իրենց այցելած վայրերից բերում են հուշանվերեր, այդ թվում՝ շապիկներ: Այս տղամարդն ավելի օրիգինալ լուծում է գտել, և նախքան որևէ վայր այցելելը գործում է իր համար համապատասխան վերնազգեստ և լուսանկարվում դրանով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենահետաքրքիր լուսանկարները՝ աշխարհի տարբեր ծայրերից:
Ֆրանսիայի ոստիկանությունը բազահայտել է, որ Փարիզում Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով ձերբակալվածների թվում եղել է նաև հայտնի հեռուստաաստղի վարորդը, որն ապահովել է ամերիկյան աստղի տեղաշարժը քաղաքում: Այդ մասին հայտնում է Gulf News պարբերականը: Գրում է Russian.rt.com-ը:
People ամսագրի փոխանցմամբ` հայտնի հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Ջորջ Քլունին քննադատել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին դերասանուհի Մերիլ Սթրիփի հասցեին հնչեցրած արտահայտությունների համար: Գրում է Gazeta.ru.-ն:
Հայտնի հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին համաձայնվել են չբարձրաձայնել ամուսնալուծության գործընթացի մանրամասների մասին: Գրում է Russian.rt.com-ը:
Թբիլիսիում, 68 տարեկանում, մահացել է գրող, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող Անահիտ Բոստանջյանը:
Բուդդիստների հոգևոր առաջնորդ Դալայ Լամա 14-րդ Թենզին Գյացոն հայտնել է, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին մեծ պատասխանատվություն է հարկավոր նախագահի պաշտոնում: Գրում է Russian.rt.com-ը:
1991 թ., երբ Հայաստանը Խորհրդային Միության փլուզման, տնտեսական շրջափակման, պատերազմի և երկրաշարժի հետևանքների հարուցած խորը ճգնաժամի մեջ էր, մարդիկ հուսահատ փախչում էին` հաստատվելով տաք ու ապահով Միացյալ Նահանգներում: Եվ դժվար էր պատկերացնել, որ այդ նույն ապահով երկրից որևէ սփյուռքահայ ընտանիք կտեղափոխվի Հայաստան: Սակայն այդպիսի բացառիկ ընտանիքներ կային, և նրանցից մեկն էլ Պարտագճյաններն էին:
2012 թվականից ի վեր անդրադառնում եմ հայրենադարձության թեմային` ընթերցողներին ներկայացնելով աշխարհի տարբեր ծայրերից հայրենիք տեղափոխված մոտ 4 տասնյակ հայրենադարձների հետաքրքիր ու հուզիչ պատմություններ: Այս տարի որոշեցի հետադարձ հայացք ձգել հերոսներիս ճակատագրերին և հետաքրքրվել` նրանք նույն ոգևորությամբ ու սիրով կառչա՞ծ են Հայաստանին, չե՞ն հիասթափվել ու հեռացել և ինչո՞վ են զբաղված այս պահին:
Առաջարկում ենք ընթերցել ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Նազարյանի հուզիչ գրառումը՝ կատարված նախքան իր հայրենադարձությունը:
Մարիամ Մանուկյանը 12 տարեկան էր, երբ նրա ընտանիքը տեղափոխվեց Ֆրանսիա: Առաջին ամիսների տպավորությունները հետաքրքիր էին, անգամ ոգևորիչ` նոր միջավայր, նոր մարդիկ, նոր զգացողություններ: Մարիամն ընտանիքի ավագ երեխան է (իրենից փոքր քույր ու եղբայր էլ ունի), և երբ առաջին տպավորություններն անցնում են, երեխաները բախվում են օտար երկրում ընտելանալու խոչընդոտներին. սկսվում են դժվարություններն ու դեպրեսիաները:
Նոյեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց հայրենադարձ ՍիրանՄիսակյան-Բասմաջյանին:80-ամյա տիկին Սիրանը 16 տարի առաջ Մարսելից վերադարձել է Հայաստան և հաստատվել Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում: Նա 6 զավակ, 15 թոռ և 4 ծոռ ունի: 1966թ. տիկին Սիրանի ընտանիքը Բեյրութից տեղափոխվել էՖրանսիա: Հաստատվելով Հայաստանի Ջրաշեն գյուղում՝ սկսել է զբաղվել տնամերձ այգիների մշակման աշխատանքով:
«Կոկո Գալաջյան» բրենդը Հայաստանի վարսահարդարման ոլորտում արդեն հայտնի անուն է: Սիրիահայ վարսահարդարի ձեռքը երևանյան գեղեցիկ սեռի քմահաճ հաճախորդներն ընդունել ու սիրել են: Ինքը՝ Կոկոն (Գրիգոր), իրեն համարում է իր գործի վարպետ ու հպարտ ասում, որ վարսահարդարման գաղտնիքները սկսել է սովորել Սիրիայում, երբ ընդամենը 17 տարեկան էր, իսկ 23 տարեկանում Հալեպի ամենահայաշատ թաղամասում՝ Վիլլաներում, արդեն սեփական գեղեցկության սրահն ուներ՝ «Կոկո Գալաջյան» անունով:
Հայաստանում հայրենադարձերի խնդիրները և´ընդհանուր բնույթ ունեն, և´մասնավոր՝ ամեն ոլորտի համար:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: