Հայերեն   English   Русский  
ԱՇԽԱՐՀՈՒՄ
Ստամբուլում սաուդական հյուպատոսարանի շենքում դաժանաբար սպանված սաուդցի լրագրող Ջամալ Հաշուկջիի վերջին խոսքերը թուրքական աղբյուրի պնդմամբ լսելի են եղել սպանության ձայնագրության մեջ։
TASS լրատվական գործակալության փոխանցմամբ` Հյուսիսային Կորեան քննադատել է Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների վերսկսումը: Գրում է Gazeta.ru-ն:
Ինդոնեզիայի ափերի մոտ 5,5 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) պաշտոնական կայքը: Գրում է Gazeta.ru-ն:
Ճիշտ 85 տարի առաջ Գերմանիայում կայացան խորհրդարանի ընտրություններ, որոնց արդյունքներով նացիստական կուսակցությունը բացարձակ մեծամասնություն ստացավ:
Վանի Իփեքյոլու շրջանի քաղաքապետարանը Թուրքիայի Ներքին գործերի նախարարության հանձնարարությամբ շարունակում է Վանա լճում դայվինգի զարգացման ծրագրեր իրականացնել։ Ծրագրի շրջանակներում բացվել է շուրջ 200 մասնակից ընդգրկող ջրասույզների դպրոց։
The Telegraph պարբերականի փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկրի կառավարությունը շուտով կհանձնվի Բրեքսիթի շուրջ բանակցություններում: Գրում է Gazeta.ru-ն:
Եվրոպան՝ կայսրությունՖրանսիայի ֆինանսների նախարար Բրունո լը Մերը կոչ է արել Եվրոպան կայսրություն դարձնել ԱՄՆ-ի և Չինաստանի նման: Այդ հայտարարությունը նա արել է Handelsblatt թերթին տված հարցազրույցում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հունաստանի ափերի մոտ 4.8 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հայտնում է Եվրոպական-միջերկրծովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհների հետևանքով զոհվածների թիվը հասել է 31-ի: Այդ մասին հաղորդում է CNN հեռուստաընկերությունը: Գրում է Gazeta.ru-ն:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում են, որ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետություններում ընտրությունները խաթարում են Ուկրաինայի ինքնիշխանությունը: Այդ մասին տեղեկացնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում անելով քաղաքական գործիչների հայտարարությանը: Գրում է Gazeta.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: