Հայերեն   English   Русский  
ԱՇԽԱՐՀՈՒՄ
Պակիստանի Լահոր քաղաքում հունվարի 22-ին ձերբակալված Յուզեֆ ալ Սալաֆին հարցաքննության ընթացքում խոստովանել է, որ ԱՄՆ-ի կողմից դրամական միջոցներ է ստացել Պակիստանում խմբավորում ստեղծելու և Սիրիայում ընթացող ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով երիտասարդներին հավաքագրելու համար:
Իսրայելի նախագահ Ռիվլինը չորեքշաբթի օրը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում, որի ժամանակ, ինչպես նկատում է հրեական Haaretz-ը, վերջինս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը այսօր՝ հունվարի 29-ին, մեկնել է Աշխաբադ (Թուրքմենստան)՝ մասնակցելու այնտեղ կայանալիք Ադրբեջանի, Թուրքմենստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը ՝ հղում կատարելով Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրությանը, քաղաքական ոլորտում համագործակցության հարցերի հետ մեկտեղ կքննարկվեն նաև Էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում տարածաշրջանային նախագծե ...
Վատիկանը հրապարակել է Հռոմի պապ Ֆրանցիսկի առաջիկա երեք ամիսների ծրագիրը, որտեղ ներկայացված է փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդի պատարագներին և կրոնական արարողություններին մասնակցելու օրակարգը: Անցած երեք ամիսներին Ստրասբուրգ, Թուրքիա, Շրի Լանկա և Ֆիլիպիններ կատարած արտագնա այցերից հետո Պապը առաջիկա ամիսներին պատրաստվում է կենտրոնանալ Վատիկանում անցկացվելիք միջոցառումների վրա:
Financial Times բրիտանական պարբերականի թղթակից Փիթեր Շպիգելը հայտնել է, որ հայտարարության նախագիծը, որը Եվրոպական Միության անդամ երկրների ԱԳՆ-ի ղեկավարները կարող են ընդունել հինգշաբթի կայանալիք հանդիպման արդյունքում, չեն կանխատեսում նոր տնտեսական պատժամիջոցների սահմանում Ռուսաստանի Դաշնության դեմ: Գրում է Russian.rt.com-ը:
Նիցցայի արևմուտքում գտնվող դպրոցներից մեկում Ահմեդ անունով մի երեխա հրաժարվել է մասնակցել Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրությունում իրականացված ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված մեկ րոպեանոց լռությանը:
Ուկրաինայի կառավարությունը գիտի, թե ինչ անել երկրի տնտեսության վերականգման և բարեփոխումների իրականացման համար, սակայն գտնվում է շատ ծանր իրավիճակում:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդը 1915թ. հայերի զանգվածային կոտորածները հետաքննելու կոչով դիմել է Թուրքիայի կառավարությանը:
Կալիֆոռնիայի բժիշկները ընդունել են առողջության համար էլեկտրոնային ծխախոտների կիրառման վնասակարությունը և կոչ արել վերահսկել ավանդական ծխախոտի արտադրանքի հետ դրանց հավասարաչափ բաշխումը: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն` Եվրոպական Միության ղեկավար կազմը չի դիտարկում Հունաստանի արտաքին պարտքը չեղյալ համարելու հնարավորությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: