Հայերեն   English   Русский  
ԱՇԽԱՐՀՈՒՄ
Կատալոնիայում գնացքը դուրս է եկել ռելսերից, միջադեպի հետևանքով մեկ մարդ զոհվել է, կան տասնյակ վիրավորներ: Այդ մասին հայտնում է Vanguardia պարբերականը` հղում անելով Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի տվյալներին: Գրում է Gazeta.ru-ն:
Սաուդյան թագավորական ընտանիքի որոշ անդամներ լրագրող Ջամալ Հաշուկջիի սպանության գործի պատճառով կփորձեն կանխել թագաժառանգ արքայազն Մոհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի թագավոր դառնալու հնարավորությունը: Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը` վկայակոչելով արքայական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրի: Գրում է Gazeta.ru-ն:
Բելառուսը և Ադրբեջանը միմյանց աջակցում են միջազգային ասպարեզում ` ավտոմատ կերպով առանց խորհրդակցության և համաձայնեցման: БЕЛТА գործակալության փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններն ամփոփելիս: Գրում է Gp.by-ը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բունդեսթագում ելույթ ունենալիս հայտարարել է, որ Եվրոպան պետք է ուժեղ լինի` խոշոր տերությունների սպառնալիքին դիմակայման համար: Գրում է Gazeta.ru-ն:
Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի առաջնորդ Հասան Ռուհանին հայտարարել է, որ Թեհրանը չի զիջի տնտեսական և հոգեբանական ճնշմանը, որ Վաշինգթոնը փորձում է գործադրել: Գրում է Gazeta.ru-ն:
Գերմանիայի Բոխում քաղաքում զինված տղամարդը պատանդ է վերցրել տեղի բենզալցակայանի մի աշխատակցի: Այդ մասին հաղորդագրություն տարածվել է տեղի ոստիկանության թվիթերյան էջում: Գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհեթեթ է անվանել այն փաստը, որ միջազգային հանրությունն այդքան չափազանցնում է սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուկջիի սպանությունը: Այդ մասին հայտնում է Axion պորտալը` վկայակոչելով իր աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 80-ի: Այդ մասին հայտնում է ABC News հեռուստաընկերությունը: Գրում է Gazeta.ru-ն:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ստանձնել Է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ չի մտածում, թե ինչպես է որոշումներ կայացնում: Այդ մասին Թրամփը հայտարարել է Fox News Sunday հաղորդաշարին տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: