Հայերեն   English   Русский  
ԱՇԽԱՐՀՈՒՄ
Ռուսաստանի հյուսիսում գտնվող Սիբիրում չորս նոր առեղծվածային խառնարաններ են ի հայտ եկել՝ մտավախություններ առաջացնելով, որ դրանց պատճառը կարող է գլոբալ տաքացման հետևանքով ընդերքից դուրս եկող գազը լինել:
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2016թ.-ի կեսերին: «ТАСС» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությմաբ հանդես է եկել Ուրալի մաքսային վարչության ղեկավար Վյաչեսլավ Գոլոսկոկովը: Գրում է Novostink.ru-ն:Մ
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախկին փեսա և դիվանագետ Ռախաթ Ալիևը մահացել է ավստրիական բանտում: ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ամենայն հավանականությամբ նա ինքնասպանություն է գործել: Գրում է Russian.rt.com-ը:
“Նավթի գնի անկումը լարված իրավիճակ է ստեղծել Ադրբեջանում: Եթե այս իրավիճակը չփոփոխվի, ապա երկրի բյուջեն մինչև տարվա վերջ կունենա 6-7 մլրդ դոլարի կորուստ”,- Ադրբեջանի խորհրդարանում հայտարարել է տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ, ակադեմիկոս Զիյադ Սամեդզադեն:
Թուրքական մամուլում լուրեր են տարածվել, որ ԱՄՆ-ի Մայամի քաղաքում բուժում անցնող հանրահայտ քուրդ երգիչ Իբրահիմ Թաթլըսեսը դիմում է ներկայացրել իշխող ԱԶ կուսակցությունից որպես պատգամավորի թեկնածու խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: ԱԶԿ-ի Շանլըուրֆա քաղաքի շրջանային գրասենյակի ղեկավար Զեյնել Աբիդին Բեյազօղլուն հաստատել է այս տեղեկությունը:
Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Էլ-Հասիկա գավառում "Իսլամական պետություն" ծայրահեղական խմբավորման կողմից իրականացված հարձակման արդյունքում տեղական գյուղերից 90 ասորի է առևանգվել: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ուկրաինայի հետ պատերազմը աղետալի կլինի, սակայն դա հավանաբար երբեք տեղի չի ունենա:Պուտինը վստահ է, որ իրավիճակը կկայունանա, եթե Մինսկի համաձայնագիրը կիրառվի:
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Բեթուն-Կուկման համալսարանի հանրակացարանում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում երեք մարդ է վիրավորվել, որոնցից երկուսը ուսանողներ են: Գրում է Russian.rt.com-ը
Թուրքիայում երիտասարդ ազգայանական խմբերը Խոջալուի դեպքերի տարելիցի պատրվակով օրերս բողոքի ակցիա են կազմակերպել Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում:
Թուրքիան պաշտոնապես չարձագանքեց Ցյուրիխյան արձանագրությոունները խորհրդարանից ետ կանչելուն, չնայած հայ- թուրքական հարաբերություններում վերջին 5-6 տարիների ընթացքում դրանք ամենակարևոր զարգացումն էին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: