Հայերեն   English   Русский  
ԱՇԽԱՐՀՈՒՄ
Մոսկվայի մետրոյում արտակարգ դեպք է գրանցվել: Գնացքներից երեքը դուրս են եկել ռելսերից, ինչի հետևանքով 3 մարդ է զոհվել, նվազագույնը 60 հոգի վիրավորվել է:
Եգիպտոսը նախաձեռնել է դադարեցնել Գազայում տեղի ունեցող արյունահեղությունը` առաջարկելով առանց նախապայմանների զինադադար Իսրայելի և Գազայի հատվածի միջև:
Իրաքի Քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին Թուրքիայում վարչապետ Էրդողանի հետ հանդիպումից հետո հանդես են եկել համատես հայտարարությամբ, որ Հյուսիսային Իրաքը չի շտապում անկախության հանրաքվե իրականացնել:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավտոշարասյունը Բաքվում խցանման մեջ է հայտնվել: Ականատեսները պատմել են, որ միջադեպը տեղի է ունեցել անցյալ շաբաթ, երբ Իլհամ Ալիևն ուղևորվել է Վրաստանի դեսպանատուն՝ նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի մահվան կապակցությամբ ցավակցությունը հայտնելու համար, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը
Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Անատոլիայի գործարարների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին:
ԱՄՆ-ի դեսպանատունը Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում գործող “Կատարյալ քաղաքացի” կրթական կենտրոնի ղեկավար Հասան Հուսեյնլիի` 6 տարով ազատազրկման կապակցությամբ հայտաարությամբ է հանդես եկել, տեղեկացնում է “Կոնտակտ” լրատվական կայքը:“Ադրբեջանում տեղի է ունեցել քաղաքացիական հասարակության վրա ազդող ևս մեկ իրադարձություն. Գյանջայում հասարակական կազմակերպության նախագահ Հասան Հուսեյնլիին 6 տարով ազատազրկելու դատավճիռ է կայացվել: Խուլիգանության համար մեղադրանքը չափազանց կասկածելի է”,- նշված է դեսպանատան հայտարարությունում:Ըստ ...
Պաղեստինի վարչապետ Ռամի ալ Համդալլահը Գազայում իսրայելցիների իրականացրած օպերացիան իսկական ցեղասպանությունն է անվանել:
Կիրակի օրը Լիբիայի հակառակորդ զինյալ խմբերի միջև բախումներ են սկսվել Տրիպոլիի միջազգային օդանավակայանում, որի հետևանքով զոհվել է ինը և վիրավորվել 25 մարդ:Ռմբակոծություններ են տեղի ունեցել նաև օդանավակայանի ճանապարհի վրա՝ սպառնալով խաղաղ բնակչության անվտանգությանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանի Զինված ուժերի ռազմական կցորդներին և նեկայացուցիչներին, ովքեր հավատարմագրված են օտարերկրյա պետական և միջազգային կազմակերպություններում: Այս մասին “Թրենդ” գործակալությանը տեղեկացրել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից:
Կիրակի գիշերը Բուենոս Այրեսում արգենտինացի ֆուտբոլային երկրպագուների միջև ծեծկռտուք է սկսվել, երբ նրանց թիմը պարտվել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի ժամանակ:Քաոսը սկսվել էր, երբ կիրակի օրը Արգենտինայի թիմը 1-0 հաշվով պարտվել էր Գերմանիային:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: