Հայերեն   English   Русский  
ԱՇԽԱՐՀՈՒՄ
Երեքշաբթի օրը Իրաքի տարածքում տեղի ունեցած հարձակումների ալիքի հետևանքով 47 մարդ է զոհվել, որից ավելի քան 20-ը՝ Բաղդադում:
Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը քննադատության է ենթարկել «Իսլամական պետության» դեմ ռազմաօդային գործողություններին մասնակցելու կառավարության որոշումը: Դը Վիլպենը նշել է, որ այս որոշման պատճառով Ֆրանսիան դարձել է ահաբեկիչների թիրախը:
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում Ստամբուլ-Կայսերի թռիչքը կատարող ինքնաթիռի ուղևորներից մեկը իրեն վատ է զգացել, երբ ինքնաթիռը շարժվել է դեպի թռիչքուղի: Ուղևորին օգնություն ցուցաբերելու համար օդաչուն դադարեցրել է ինքնաթիռի ընթացքը:
Աշխարհահռչակ հայազգի երգիչ Շարլ Ազնավուրը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին Հայաստան է հրավիրել:
Շերը կրկին հետաձգել է իր "Dressed to Kill" համերգային շրջագայության երկրորդ փուլը: Շրջագայությունը ի սկզբանե պետք է մեկնարկեր սեպտեմբերի 11-ին, սակայն երգչուհու հիվանդանալու պատճառով այն հետաձգվել էր մինչև հոկտեմբերի 4-ը: Այժմ նախատեսվում է, որ շրջագայությունը կմեկնարկի Տեխասի Լաբոկ քաղաքում նոյեմբերի 9-ին:
Ջորջ Քլունիի և Ամալ Ալամադինի հարսանեկան առաջին լուսանկարները հայտնվել են PEOPLE ամսագրի վերջին համարում: Լուսանկարում Ջորջը կրում է Giorgio Armani-ի սմոկինգ, իսկ Ամալը՝ Oscar de la Renta-ի սպիտակ զգեստ:
Եթե արքայազն Ուիլյամ ու Քեյթ ամուսնական զույգը դուստր ունենա, ապա նրան կանվանեն Վինձորյան Եղիսաբեթ Դիանա, հաղորդում է Վեստի,ռու-ն:
Ամեն տարի Ռոդոս կղզում տեղի է ունենում “Քաղաքակրթությունների երկխոսություն” Համաշխարհային հասարակայնության ֆորումը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թաիրովը և այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի ռազմաօդային ուժերի անձնակազմի հետ աշխատանքի վարչության պետ, բրիգադի գեներալ Էմին Այըքը սեպտեմբերի 30-ին հանդիպել են ադրբեջանաթուրքական համատեղ զորավարժության մասնակիցներին։
Թաիլանդ այցելած զբոսաշրջիկներին հատուկ նույնականացման թևնոցներ կբաժանեն,հաղորդում են ԶԼՄ-ները, վկայակոչելով ասիական թագավորության տուրիզմի ու սպորտի նախարար Կոբկարն Վատանավրանգուլի հայտարարությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: