Հայերեն   English   Русский  
ԱՇԽԱՐՀՈՒՄ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ավստիրայի մայրաքաղաք Վիեննայում ներկայումս ընթացող Իրան-«Վեցնյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան և Գերմանիա) բանակցություններին, ասել է, որ Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները անարդյունավետ են:
Եվրոպական դատարանը վճռել է, որպեսզի վերացվեն Իրանի միջուկային ծրագրին հնարավոր կապ ունենալու առնչությամբ Իրանի «Շարիֆ» տեխնոլոգիական համալսարանի դեմ կիրառվող Եվրամիության պատժամիջոցները:
Երեկ Մոսուլում ազատ արձակված 32 թուրք վարորդները իրաքյան Էրբիլից հասել են թուրքական Շանլըուրֆա:
Թուրքիայի հարավ-արևելյան Մարդինի նահանգում զանգվածային վիճաբանություն է տեղի ունեցել, որի արդյունքում 4 մարդ է զոհվել, 27 հոգիվիրավորվել է: «Միլիյեթ»-ի հաղորդմամբ` վեճի պատճառը կենցաղային հարցերի շուրջ կողմերի անհամաձայնությունն է դարձել: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
Թուրքական «Թարաֆ» թերթից Հուսեյն Օզայի հաղորդմամբ` նախագահի պաշտոնին Թայիփ Էրդողանի թեկնածության առաջադրումից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար երկրորդ քայլն է նախապատրաստվում:
Հունիսի 25-ին Թուրքիայում հիմնվել է կանանց առաջին կուսակցությունը: Վերջինիս հիմնադիրները 7 կանայք են, սակայն նրանց շարքերում կա նաև 2 տղամարդ: Նրանցից մեկը` 56-ամյա Քեմալ Մուրադ Գյուեյը նշել է, որ տղամարդիկ պետք է օգնեն կանանց: «Մեր հասարակությունը տղամարդկանց գերիշխանության տակ է:
Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանային հանդիպել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ:Հանդիպման ընթացքում Ռուսաստանի էներգետիկայի նախարարը, նշելով Իրան­ Ռուսաստան տնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը , հայտնել է, որ Մոսկվան շահագրգռված է մասնակցելու Իրանում կառուցվող էլեկտրակայանների աշխատանքներին ։«Շուտով Ռուսաստանից հատուկ պատվիրակություն կժամանի Թեհրան` իրանական կողմի հետ քննարկելու առաջիկա համագործակցության մանրամասները: Իրանում նոր էլեկտրակայանների ...
Հարցականի տակ է մնում ձերբակալված ադրբեջանցի լրագրող, ադրբեջանական “Զերկալո” ռուսալեզու թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադիրովի մասնակցությունը իր հոր՝ Հաբիբուլա Միրկադիրովի մահվան 40-րդ օրվա հոգեհանգստի կապակցությամբ կազմակերպվող միջոցառմանը:
Հուլիսի 2-ից Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Իրան-«Վեցնյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջուկային բանակցությունների 6-րդ շրջանը: Կողմերը հակված են, որպեսզի վերջնական համաձայնության գան:Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի նախագահությամբ սկսվել են համապարփակ համաձայնագրի տեքստի մշակման աշխատանքները:Ուշագրավ է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ ...
Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Արամյան Ունջույան տարրական դպրոցիկառավարման խորհուրդը որոշում է ընդունել աշխատանքից հեռացնել դպրոցի տնօրենինև 6 ուսուցչի:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: