Հայերեն   English   Русский  
ԱՇԽԱՐՀՈՒՄ
Ողջ աշխարհում Էբոլայի վիրուսով վարակվածների թիվը հասել է 9936-ի, որոնցից 4877 մարդ մահացել է: Նման թվեր է հրապարակել երեկ ԱՀԿ-ն:
Իրանի ԱԳ նախարարության մամլո քարտուղար Մարզիա Աֆհանը հայտարարել է, որ Իրանի և Թուրքիայի միջև եղած մի շարք հակասությունները չեն խանգարում, որպեսզի երկու երկրները մի շարք հարցերում համագործակցեն: Աֆհանը նշել է, որ տարածաշրջանի երկրների համագործակցությունը մեծ դեր են խաղում տարածաշրջանային խնդիրների լուծման գործում:
ԱՄՆ մտադիր է Հյուսիսային Իրաքի կենտրոն հանդիսացող Էրբիլ քաղաքում վերափոխել տեղի նախկին Հարիր ռազմական օդանավակայանը: Հայտնի է, որ տարածքում արդեն սկսվել են ապամոնտաժման աշխատանքները: Նախատեսվում է տարածքը մաքրել մեկ շաբաթվա ընթացքում:
Նիկոլա Սարկոզին կրկին ցանկանում է գրավել Ելիսեյան պալատը, իսկ քարոզարշավային միջոցառման ժամանակ նախկին նախագահին ուղեկցում էր իր սուպերմոդել կինը՝ Կառլա Բրունին:Նիցցայում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Սարկոզին իշխանության գալու դեպքում խոստացել է վերջ դնել անօրինական ներգաղթին, ինչպես նաև վերանայել Եվրոպական միության տարածքում մարդկանց ազատ տեղաշարժի սկզբունքը:
Իրանի Իսպահան քաղաքում տեղի է ունեցել պարսկահայության կարևոր հոգևոր կենտրոններից մեկը հանդիսացող Վանք եկեղեցու հիմնադրման 350 ամյակին նվիրված միջոցառում:
Ինքնաթիռի օդաչուն զոհվել է, երբ նրա վարած ինքնաթիռը ուսումնական վարժանքների ընթացքում բախվել է մեկ այլ ինքնաթիռի:Թայվանի Գաոսյուն քաղաքում տեղի ունեցած պատահարի վայրում գտնված մարդկանց նկարահանած տեսանյութերում երևում է, թե ինչպես է վթարից հետո ինքնաթիռը դուրս գալիս վերահսկողությունից:
Այն բանից հետո, ինչ հայտնի դարձավ, որ Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովը` «Եվրանեսթ»-ը 2015թվականի մարտի 16-20-ը լիագումար նիստ կանցկացնի Երևանում, ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը հայտարարել է, որ Ադրբեջանը չի մասնակցելու Երևանում կայանալիք նիստին:
Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության խորհրդարանը միաձայն որոշում են կայացրել «փեշմերգե» ջոկատներին սիրիական Կոբանի քաղաք ուղարկելու վերաբերյալ:
Հոկտեմբերի 21-ին Հիմալայների Ամա-Դաբլամ (6856մ) լեռան վրա մագլցման ժամանակ անհայտ կորե է 42-ամյա ադրբեջանցի լեռնագնաց Մուրադ Աշուրլըն, հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը` հղում կատարելով Նեպալի ԶԼՄ-ներին:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի շենքի դիմաց բողոքի ցույց է տեղի ունեցել: Ցուցարարները պահանջել են քայլեր ձեռնարկել բնակելի շենքերի շինարարությամբ զբաղվող “Hayan” կոպերատիվի աշխատակիցների դեմ, հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: