Հայերեն   English   Русский  
ԱՇԽԱՐՀՈՒՄ
Բաքվի քաղաքային ավտոբուսների վարորդները բողոքի ակցիա են կազմակերպել: Մոտ 50 միկրոավտոբուսների վարորդներ արդեն երկրորդ օրն է` հրաժարվում են աշխատել, հաղորդոմ է “Հագին” լրատվական կայքը:Այս ամենի պատճառը ցածր աշխատավարձն է:
11-ամյա Զումիա Տորպը գլխուղեղի լուրջ վնասվածք էր ստացել, երբ անցած տարի հարբած վարորդը հարվածել էր իր մայրիկի մեքենային:Նրա հղի մայրիկը և երկու փոքր քույրերը մահացել են դժբախտ պատահարի հետևանքով, իսկ Զումիային փրկելու շատ քիչ հույսեր կային:Զումիայի նման հիվանդների 70 տոկոսը չի փրկվում, իսկ կենդանի մնացածները չեն կարողանում ինքնուրույն քայլել, խոսել կամ ուտել:
Իրաքի փլատակներում հայտնաբերված նախկին բռնապետ Սադամ Հուսեյնի բրոնզե կիսանդրին վաճառվում է 10 միլիոն դոլարով:40 կգ կշռով ավարը նկատել է ԱՄՆ բանակի նախկին զինվոր, լասվեգասցի 47-ամյա Էրլ Թորեսը 2003թ-ին Բաղդադի միջազգային օդանավակայանը մաքրելու ընթացքում:
Մայիսի 28-ին իսլամական աշխարհում մեկնարկեց մեծպահքը` Ռամադանը: Մահմեդական մի շարք երկրներում ավանդույթ է դարձել պահքի շրջանում բարեգործականճաշարանների` «Ռամադանի վրանների» բացումը, որը հնարավորություն է տալիս հավատացյալներին հավաքվել իֆթարի` ընթրիքի ժամին և միասին ընթրել: Ահա նման վրան բացվել է նաևՄոսկվայում` ռուսաստանցի մահմեդականների համար:
Րոպեներ առաջ Անկարայի առևտրի պալատի դահլիճում “Արդարություն և զարգացում” կուսակցության փոխնախագահ Մեհմեդ Ալի Շահինը հայտարարեց նախագահական ընտրություններում Թայիփ Էրդողանի թեկնածության առաջադրման մասին: «Գիտեք, որ նախագահի թեկնածու դառնալու համար անհրաժեշտ է հավաքել նվազագույնը 20 պատգամավորի ստորագրություն: Մենք հավաքել ենք մեր խմբակցության ընկերների ստորագրությունները` ներկայացնելով նախագահի մեր թեկնածուին: Թուրքիայի 12–րդ նախագահի թեկնածուն մեր կուսակցության նախագահ, վարչապետ, Ստամբուլից պատգամավոր ...
Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Հոսեին Դեհղանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հարկավոր է պատժել «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման զինյալներին:
Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ ՍեյյեդԱբբասԱրաղչին, անդրադառնալով Իրան-Վեցնյակ (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) բանակցությունների նոր փուլի մեկնարկին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ միջուկային բանագնաց թիմի գլխավոր սկզբունքը քաղաքական, տնտեսական, գիտական ու տեխնիկական ոլորտներում Իրանի անկախության ու արժանապատվության պահպանումն է:
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ Թուրքիան հանդես է գալիս Իրաքի տարածքային ամբողջականության օգտին: Վերջինիս խոսքերով` իրենք կողմ են, որ նավթային մեծ պաշարներ ունեցող Քիրքուքը հատուկ կարգավիճակ ունենա, որպեսզի այդ բնական պաշարներից կարողանան օգտվել տեղի ողջ ազգաբնակչությունը` քրդերը, արաբները, թուրքմենները:
Թբիլիսիի կենտրոնական թաղամասերից մեկում` Վակեում քաղաքացու վրա ուղտ է հարձակվել:
Ադրբեջանական բանակի զինվորն այրվածքներ է ստացել: Դեպքը գրանցվել է շփման գծում` Ադրբեջանի պաշտպանության զորամասերից մեկում, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: