Հայերեն   English   Русский  
ԱՇԽԱՐՀՈՒՄ
Երեքշաբթի օրը արվեստի գործի վերածված,16 տարի չհավաքած անկողինը Լոնդոնի Քրիստի աճուրդում վաճառվել է 4,351,969 միլիոն դոլարով:Նկարիչ Թրեյսի Էմինն այն անվանել է «Իմ մահճակալ», քանի որ այդ անկողնում 1998թ-ին նա վատ ինքնազգացողությամբ, կոտրված սրտով չորս օր է անց կացրել:
Չորեքշաբթի օրը ուկրաինական զորքերը շուրջ 100 հարձակումներ են իրականացրել ապստամբների դիրքերի վրա և ռուսամետ անջատողականներին դուրս մղել երեք արևելյան գյուղերից: Հարձակումների ընթացքում չորս զինվոր է զոհվել:Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները չորեքշաբթի օրը ավելի ուշ կհանդիպեն Բեռլինում հակամարտության համար լուծում գտնելու նպատակով, որի հետևանքով ապրիլից ի վեր 400 մարդ է զոհվել:
Ադրբեջանում` Ուսուցիչների ինստիտուտի Գյանջայի մասնաճյուղում, ավելի քան 300 կեղծ դիպլոմ է վաճառել, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը:Ձերբակալվել են և պատասխանատվության են ենթարկվել մի խումբ մարդիկ, ովքեր, այսպես թե այնպես, կապ են ունեցել նշված բուհի հետ։ Հայտնի է, որ դիպլոմները վաճառվել են միջինում 5-6 հազար մանաթով ( մոտ 6 հազար դոլար)։
Այս տարվա օգոստոսին Թուրքիայում սպասվում են նախագահական ընտրություններ: Նախընտրական զարգացումների ու նախապատրաստությունների, ինչպես նաև Թուրքիայում ստեղծված իրավիճակի մասին «Անկախը» զրուցել է թուրքագետ Գևորգ Պետրոսյանի հետ:
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) 193 երկրում հետախուզական տեղեկատվություն հավաքելու թույլտվություն է ստացել: Ամերիկյան ազդեցիկ “The Washington Post” թերթը գաղտնի փաստաթուղթ է տարածել, համաձայն որի՝ ԿՀՎ-ին թույլ են տվել հետախուզական տեղեկատվություն հավաքել Ադրբեջանի կառավարության վերաբերյալ:
Իրաքում առաջացած ճգնաժամի պայմաններում Նուրի ալ Մալիքի կառավարությանը աջակցող Իրանի պետական լրատվամիջոցները անդրադարձել են Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանիի` անկախանալու վերաբերյալ հայտարարությանը:
2014 թվականի օգոստոսի 28-ին ավարտվում է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի պաշտոնավարման ժամկետը: Հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահը ընտրվելու է քաղաքացիների քվեարկության միջոցով: Վերին ընտրական խորհուրդը նախագահական ընտրությունների առաջին փուլը նշանակել է օգոստոսի 10-ին: Եթե թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի հավաքել քվեների կեսից ավելին, ապա օգոստոսի 24-ին կանցկացվի ընտրական երկրորդ փուլը:
Երուսաղեմում գտնվել է պաղեստինցի դեռահասի մարմինը, որին հրեաները երեկ առավոտյան առևանգել էին: Իսրայելական ոստիկանությունը հաղորդել է, որ իրենք հայտնաբերել են տղայի մարմինը առևանգման մասին հաղորդագրությունից մեկ ժամ անց: Այժմ ոստիկանությունը հետաքննում է առևանգման և սպանության միջև կապը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: