Հայերեն   English   Русский  
ԱՇԽԱՐՀՈՒՄ
Ազգայնական ուղղվածություն ունեցող թուրքական «Sözcü» թերթում հոդված հեղինակած Զեյնեփ Գյուրջանլըն անդրադարձել է Դեր Զորի հայկական եկեղեցին վերկանգնելու մասին Սիրիայի նախագահի խոստմանը:
Բոլիվիայի իշխանությունները Իտալիային արտահանձնեցին ահաբեկիչ Չեզարե Բատիստիին, որին Իտալիայի իշխանությունները դատապարտել են ցմահ բանտարկության: Ահաբեկչին բռնել են հունվարի 13-ին Բոլիվիայի Սանտա Կրուզ քաղաքում:
Մի մարդ զոհվել է և 4 մարդ կարող է փլատակների տակ մնացած լինել Ռուսաստանի Ռոստովի մարզի Շախտի քաղաքի 9-հարկանի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Ըստ նախնական տվյալների՝ բնակարաններից մեկում պայթել է կենցաղային գազը:
Օրերս Թուրքիայում լույս է տեսել Հայաստանի մասին պատմող առաջին ամենածավալուն թուրքերեն ճամփորդական ուղեցույցը։
Բոլիվարիական ազգային հետախուզության ծառայության ներկայացոըւցիչները երեկ ձերբակալել են Վենեսուելայի Ազգային վեհաժողովի (միապալատ խորհրդարան) ղեկավար Խուան Գուայդոյին (խորհրդարանը փաստացի դուրս է մղված որոշումների ընդունման գործընթացից և երկրի ղեկավարի հակառակորդ քաղաքական ուժերի հսկողության տակ է):
Բժիշկներին հաջողվել է վերականգնել Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչի սրտի աշխատանքը, որը ծանր վիրավորվել է բարեգործական համերգի ժամանակ: Ինչպես երեկ հաղորդել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, նրա սրտի զարկերը հաջողվել է կայունացնել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Թուրքիային սնանկացմամբ, եթե Սիրիայից ամերիկյան զորքերի հեռանալուց հետո Անկարան իր գործողությունների ընթացքում գրոհի սիրիական քրդերի վրա:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան ԶԼՄ-ներին,
Ինչպես տեղեկացնում է ProtoThema պարբերականը, «Անկախ հույներ» կուսակցությունը դուրս է գալիս Հունաստանի կառավարության կազմից: Այդ մասին հայտարարել է տվյալ կուսակցության առաջնորդ, երկրի պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը: Իր որոշման մասին նա հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ հանդիպումից հետո: Ինքը՝ պարոն Կամմենոսը, նաև թողնում է նախարարի պաշտոնը:
Բրիտանական «Դեղին ժիլետներ» ընդվզման շարժման առաջնորդներից մեկին, որ հանդես է գալիս երկիրը ԵՄ-ից շուտափույթ դուրս բերելու օգտին, այսօր բռնել է լոնդոնյան ոստիկանությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: