Հայերեն   English   Русский  
ԱՇԽԱՐՀՈՒՄ
Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը Ադրբեջանի դժվարին սոցիալ-տնտեսական իրավիճակի պատասխանատու է համարում երկրի իշխանություններին: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Թուրքիայում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի, ով պլանավորում էր դրոնի միջոցով խոցել ամերիկյան ռազմական ինքնաթիռներ: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերթուրք» հեռուստաալիքը` հղում կատարելով ոստիկանության և անվտանգության ծառայության հայտարարությանը:
Դոնալդ Թրամփի նախագահությունն առանց զավեշտի չի մնում: Չորեքշաբթի օրը Սպիտակ տան մոտ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սանրվածքով 9-մետրանոց փչովի հավ է հայտնվել: Այն տեղակայված է նախագահական նստավայրի և Վաշինգտոնի հուշարձանի միջև:
Փհենյանում կարծում են, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վրա կարող է միայն «բացարձակ ուժը» ազդել: Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում մեկնաբանել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Աբխազիա և կոչ արել Մոսկվային «հարգել Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»: Նշվել է գերատեսչության կայքի տարածած հաղորդագրության մեջ: Գրում է Russian.rt.com-ը:
Օդեսայի մարզի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին լիտվական BNS գործակալությանը տված հարցազրույցի շրջանակներում կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է զավթել Բելառուսը, իսկ դրա համար անհրաժեշտ գործողությունները կսկսվեն «Արևմուտք-2017 թ». ռուս-բելառուսական զորավարժությունների ընթացքում: Գրում է Russian.rt.com-ը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը և նրա գլխավորած պատվիրակությունը, որը ինը անձանցից է կազմված եղել, գրեթե 27 հազար եվրո է ծախսել Բրյուսելից Հռոմ թռչելու համար: Այդ մասին հայտնում է Sky News հեռուստաընկերությունը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի հրապարակած փասթաթղթերին: Գրում է Russian.rt.com-ը:
People's Daily China‏ պարբերականի փոխանցմամբ՝ Չինաստանի Սիչուան նահանգում գրանցված երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը աճել է 20-ի: Բացի այդ, գրանցված ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժածների թիվը հասել է 431-ի: Գրում է Russian.rt.com-ը:
Vice պորտալի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը օրական երկու անգամ ստանում է իր աշխատանքի վերաբերյալ լրատվամիջոցներում հայտնված դրական արձագանքների ցուցակը: Գրում է Gazeta.ru-ն:
Թուրքական Բիթլիս նահանգնում վիրավորվել է հինգ զինծառայող: Պատճառը եղել է զինվորներին տեղափոխող գնացքի վագոններից մեկի դռան պոկվելը: Այս մասին գրում է թուրքական «Ենի Աքիթ» թերթի կայքը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: