Հայերեն   English   Русский  
Տարածաշրջան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը` հղում կատարելով Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագորւթյանը:
VTB Azerbaijan բանկը հայտարարել է Դենիս Բորտնիկովին բանկի վերահսկիչ խորհրդի նախագահ նշանակելու մասին: Վերջինս նաև ՎՏԲ բանկ Հանրային բաժնետիրական ընկերության (Վնեշտորբանկ) տնօրենների խորհրդի փոխնախագահն է: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:
Ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության Շիրվանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Ալիքրամ Խուրշուդովի նկատմամբ քրեական մեղադրանք է ներկայացվել:
Եվրոպայում բնակվող մի խումբ ադրբեջանցի իրավապաշտպաններ և քաղաքական էմիգրանտներ նոյեմբերի 24-ին Բրյուսելում բողոքի ցույց են անցկացրել այն շենքի դիմաց, որտեղ անցկացվել է «Արևելյան համագործակցության» 5-րդ գագաթնաժողովը:
Եվրոպական միությունը կարող է մինչև տարվա վերջ Թուրքիային ներառել օֆշորների սև ցուցակում: Այս մասին հաղորդում է «Bloomberg»-ը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուներին:
Մայրաքաղաք Բաքվում Ադրբեջանի ռազմաօդային ուժերի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչների միջև կայացել է շտաբային բանակցություններ:
Նոյեմբերի 23-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստորտենբերգը Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում սառեցված հակամարտությունը ռազմական լուծում չունի, և ՆԱՏՕ-ն անմիջական դեր չի խաղում կարգավորման գործընթացում՝ հավելելով, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակն անհանգստացնում է դաշինքին:
Անկարայի ծանր հանցագործությունների՝ իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETÖ շարժման անդամների գործը հետաքննող չորրոդ դատարանը դիմել է Թուրքիայի արդարադատության նախարարություն՝ պահանջելով նախապատրաստել 22 երկրներից FETÖ-ի ղեկավարության 45 անձանց արտահանձնման մասին հարցումներ:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Եվրամիությունը երբեք չի ճանաչի Ղրիմի միացումը Ռուսաստանին: Նա այդ մասին գրել է թվիթերում Բրյուսելում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ ունեցած հանդիպումից հետո: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանն Անակարայի համար ՆԱՏՕ-ի այլընտրանք չէ: Հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Հռոմում «Միջեկրածովյան անվտանգության մարտահրավերներն ու Թուրքիայի տեսլականը» թեմայով սեմինարին ելույթ ունենալիս, հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունների հերթական լարումը Մերձավոր Արևելքը բարդ իրավիճակի առաջ է կանգնեցրել։
2013թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենամյա նստաշրջանի շրջանակներում Իրանի միջուկային ծրագրերի շուրջ Իրանի և ՄԱԿ-ի 5 մշտական անդամներ՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի և Գերմանիայի միջև սկսվեց բանակցությունների նոր փուլ՝ դրական միտումներով:
Առաջիկա չորս տարիներին Իրանի նախագահն է լինելու Հասան Ռոհանին: Մայիսի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում գործող նախագահ Ռոհանին ստացել է քվեների մեծ մասը:
Այսօր զանգվածային լրատվամիջոցներում տարածվել են տեղեկություններ, թե իբր Վրաստանի իրավապահ մարմինները հայկական կողմին չեն հանձնում «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության կատարման մեջ մեղադրվող ՀՀ երկու քաղաքացիներին, ինչի պատճառով հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահ մարմինները հայտնվել են փակուղում:
Դեկտեմբերի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ։
Հայաստանը հարևան Վրաստանում նոր դեսպան ունի: Օրերս չեղարկվեց Վրաստանի վարչապետի այցը Հայաստան, իսկ դեկտեմբերի 5-ին լրացավ 1918 թ. հայ-վրացական պատերազմի 99-ամյակը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: