Հայերեն   English   Русский  
Տարածաշրջան
Ադրբեջանի իրավապաշտպան կենտրոնի տվյալների համաձայն՝ երկրի Արդարադատության նախարարության բժշկական հաստատությունում սրտի կաթվածից մահացել է ցմահ ազատազրկման դատապարտված տարեցներից մեկը՝ 1936 թ-ին ծնված Մահմուդով Արիֆ Զեյնադդին օղլուն: Նա գնդակահարության էր դատապարտվել 1996թ-ին, և 1998 թ-ի փետրվարին մահապատժի վերացումից հետո այդ դատավճիռը փոխարինվել էր զմահ ազատազրկմամբ, հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ձերբակալվել է Ադրբեջանի Իսմաիլլի շրջանում բնակվոր և աշխատող լրագրող Էլչին Իսմաիլլըն: Նա մեղադրվում է դրամաշորթության մեջ: Լրագրողը հերքում է այդ մեղադրանքը: Այս մասին տեղեկնում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:
Փետրվարի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում հանդիպում է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սաուդյան «Էլ-Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ պատմել է ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարին ուղղված Անկարայի քայլերի մասին` անդրադառնալով նաև սիրիական ճգնաժամի կարգավորման խնդրին:
Անվտանգության 53-րդ համաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Մյունխենում հանդիում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդյան Արաբիա կատարած իր այցի ժամանակ որոշել է իրականացնել փոքր ուխտագնացություն` ումրա:
Իսպանական «Ռեալ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին կնկարահանվեն թուրքական հեռուստասերիալում: Այս մասին հաղորդում է «Daily Sabah» պարբերականը:
Իրանի արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագիրը իրանցի ժողովրդի նկատմամբ վիրավորանք է անվանել: Գրում է Russian.rt.com-ը:
Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը պլանավորում են փոխադարձ առևտրի ծավալը ավելացնել մինչև 20 մլրդ դոլար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի փոխնախարար Ֆաթիհ Մեթինը Ստամբուլում ընթացող Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան 5-րդ բիզնես ֆորումի ընթացքում:
ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պապովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնստին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) Բեռլինում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ փետրվարի 16-ին կայացած հանդիպման արդյունքների հիման վրա հայտարարությամբ են հանդես եկել:
Իրանցի Մարիամ Միրզախանին դարձել է առաջին կինը, որն արժանացել է մաթեմատիկայի բնագավառում Ֆիլդսի մեդալի, որը հայտնի է «Մաթեմատիկայի նոբելյան մրցանակ» անունով: Վերջինս մաթեմատիկայի ասպարեզում ամենահեղինակավոր մրցանակն է:
Կառավարությունը հունվարի 12-ի նիստում, ի թիվս այլ հարցերի, ընդունեց նաև «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն լուծարելու որոշումը: Այս ՓԲԸ-ն 100 տոկոսով պետական ընկերություն է, որի հիմնադիրը և սեփականատերը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն է, ստեղծման նպատակն էլ՝ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման կազմակերպումը: Հետևաբար անմիջապես բոլորը մտածեցին, որ Իրան-Հայաստան երկաթուղու ծրագրի վրա կառավարությունը խաչ է քաշում:
Իրանյան բարձրագույն մակարդակով մեր երկիր կատարված այցելությունը ինչպես քաղաքական, այնպես նաեւ տնտեսական առումով ռազմավարական մեծ նշանակություն ունի եւ բնականաբար չի սահմանափակվում արձանագրային արարողակարգային կամ ընթացիկ աշխատանքային հանդիպումների ճշտած օրինաչափություններում:
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Կարեն Կարապետյանի և Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցը, որի ընթացքում Հայաստանի և Վրաստանի վարչապետերն անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերին և դրանց զարգացման հեռանկարներին:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրավերով փետրվարի 23-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Թբիլիսիում հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն հայ-վրացական համագործակցության օրակարգային մի շարք հարցեր:
Վրաստանի և Ռուսաստանի միջև դեռևս 2011թվականին կնքվել է «Առևտրային միջանցքների» պայմանագրի վերակենդանացման մասին համաձայնագիր:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: