Հայերեն   English   Русский  
Տարածաշրջան
«Hill» թերթը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում երկրի գլխավոր հյուպատոսության մոտակայքից հետևում է նախագահի կողմնակիցների և ընդդիմախոսների միջև ծագած ծեծկռտուքին: Այդ բախմանը, ենթադրաբար, մասնակցել են նաև Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցները:
Թուրքիան և Ադրբեջանը իրականացնում են նույնատիպ ներքին և արտաքին քաղաքականություն: Երկուսն էլ անթաքույց արհամարհում են միջազգային սկզբունքներն ու պարտավորությունները,
Թուրքիայում իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի խմբավորման անունից հանցագործություն իրականացնելու մեղադրանքով «Սոզջու» թերթի 4 աշխատակիցների դեմ գործողություն է սկսվել:
«Չէր կարող պատահականություն լինել այն, որ ես Սեզեդե անունն եմ կրում,- ասում է նա՝ կայծն աչքերի մեջ,- այնքան կատարյալ կերպով նկարագրում է իմ կյանքի ուղին. «Սեզեդե» թուրքերենից թարգմանաբար նշանակում է «բարձրացրու ձայնդ»»:
ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (Միացյալ Նահանգներ) մայիսի 18-ին հայտարարությամբ են հանդես եկել, որում դատապարտել են վերջերս հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը՝ կողմերին կոչ անելով անհրաժեշտ բոլոր միջոցառումներ ձեռնարկել հակամարտության գոտում հետագա էսկալացիայից խուսափելու համար:
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի Իսլամական Հանրապետության ամբողջ տարածքում տեղական ժամանակով 08:00-ին բոլոր ընտրատեսամասերի բացվելուց հետո պաշտոնապես նախագահական ընտրությունները մեկնարկել են: Գրում է Russian.rt.com-ը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Գերմանիան պետք է վերանայի Թուրքիային վերաբերող իր տեսակետը. Բեռլինը պետք է հաշվի նստի Անկարայի շահերի հետ:
Պաշտոնական Անկարան Վաշինգտոնին կոչ է արել փոխել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին միտված հակաահաբեկչական կոալիցիայում Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Բրետ Մակգյորկային: Այս մասին հայտարարել է Թուրիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող ադրբեջանցի երիտասարդները բողոքում են, որ իրենց ստիպում են ծառայել ադրբեջանական զինված ուժերում:
Բելառուսը 2013-ին խոտանված «Բուկ-Մ1» ԶՀՀ-ներ է վաճառել Ադրբեջանին,հաղորդում է PanARMENIAN.Net -ը:
Առաջիկա չորս տարիներին Իրանի նախագահն է լինելու Հասան Ռոհանին: Մայիսի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում գործող նախագահ Ռոհանին ստացել է քվեների մեծ մասը:
Հայ-պարսկական առնչությունները հազարամյակների խորքից են գալիս: Պարսիկները մեզ ամենամոտ ցեղակից ազգն են: Հնում մեծ է եղել հայերի ազդեցությունը պարսիկների վրա: Նրանք մինչև երրորդ դարը՝ զրադաշտության ընդունումը, դավանում էին հայոց աստվածներին՝ Արամազդին, Անահիտին, Միհրին…
Իրանցի Մարիամ Միրզախանին դարձել է առաջին կինը, որն արժանացել է մաթեմատիկայի բնագավառում Ֆիլդսի մեդալի, որը հայտնի է «Մաթեմատիկայի նոբելյան մրցանակ» անունով: Վերջինս մաթեմատիկայի ասպարեզում ամենահեղինակավոր մրցանակն է:
Վրաստանում մայիսի 22-ին խարդախության կասկածանքով ձերբակալվել է ադրբեջանցի հայտնի վիրաբույժ, պրոֆեսոր, «Lanset» կլինիկայի հիմնադիրներից Ֆարման Ջեյրանլըն: Վրաստանի իրավապահ մարմինները, ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության հարցմանը ի պատասխան, հաստատել են այդ տեղեկությունը:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը այսօր՝ մայիսի 22-ին, երկօրյա այցով մեկնելու է Վրաստան: Թուրքական կառավարության ղեկավարը մասնակցելու է Թուրքայի-Վրաստան Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի երկրորդ նիստին:
Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը` արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Դևիդ Մակալիստերի գլխավորությամբ, մայիսի 22-25- ը կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: