Հայերեն   English   Русский  
Տարածաշրջան
Փետրվարի 12-ին ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը տարածել է տեսանյութ, որտեղ պնդում են, որ «հայկական հրետանին նշանառության տակ է պահում ադրբեջանական գյուղերը»: Սակայն նույն տեսանյութում հստակ երևում է, որ թիրախի տակ գյուղերի կողքին թաքնված ադրբեջանական հրետանին է, գրում է razm.info-ն:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանի կարծիքով` ապրիլյան պատերազմը եղավ ոչ այն պատճառով, որ ԼՂՀ-ում միանձնյա որոշումների մոդել չկար, այլ այն պատճառով, որ եղած մոդելը չկարողացավ համապատասխան ձևով արձագանքել վտանգին: Նրա խոսքով` ներկայիս նախագահական մոդելը հնարավորություն է տալիս միանձնյա որոշումներ կայացնել:
Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 39 մարդու կյանք խլած Ստամբուլի «Reina» գիշերային ակումբի վրա հարձակման ենթադրյալ կազմակերպիչին: Այս մասին գրում է «Daily Sabah»-ը:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ « Ադրբեջանական Հանրապետությունում տարածվել է կաշառառության բոլորովին նոր և գարշելի տեսակ:Ըստ հավաստի աղբյուրների՝ երկրի տարբեր զինկոմիսարիատներում ադրբեջանցի պաշտոնյաներն իրենց հեռախոսներում պահում են արցախյան հակամարտության գոտում սպանված ադրբեջանցի զինծառայողների դիակներ պարունակող նկարներ և տեսանյութեր, որոնք ցուցադրում են զորակոչիկների ծնողներին: Նպատակը մեկն է՝ նման «մեթոդաբանությամբ» վախեցնել վերջիններիս և նրանց որդիներին արցախյան հակամարտության ...
2016 թ-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալման վտանգից ելնելով՝ Թուրքիա վերադառնալուց հրաժարված մի խումբ թուրք սպաներ իրենց ընտանիքների հետ միասին ապաստան են խնդրել Նիդեռլանդներից:
Թուրքիայի մեջլիսի նախկին պատգամավոր, Կանաչների եւ ձախակողմյանների կուսակցության հիմնադիր անդամ Ուֆուք Ուրասը և իրավապաշտպան Շանար Յուրդաթափանը Ադրբեջանին կոչ են արել ազատ արձակել բլոգեր Ալեքսանդր Լապշինին:
Պոլսո հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը արք․ Արամ Աթեշյանի ցուցաբերած պահվածքի պատճառով հրաժարական է տվել։
Անկարայի գլխավոր դատախազության կողմից երկրում ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում Անկարայի ոստիկանության՝ ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքի աշխատակիցները համաժամանակյա գործողություն են իրականացրել երկրի 4 նահանգում:
World Press Photo (WPP) միջազգային մրցույթի ժյուրին հրապարակել է 60-րդ ֆոտոմրցանակի հաղթողներին: Գլխավոր մրցանակը ստացել է Associated Press-ից Բուրհան Օզբիլիջին՝ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովին սպանած անձի լուսանկարի համար, հաղորդում է Associated Press-ը:
Իրանցի Մարիամ Միրզախանին դարձել է առաջին կինը, որն արժանացել է մաթեմատիկայի բնագավառում Ֆիլդսի մեդալի, որը հայտնի է «Մաթեմատիկայի նոբելյան մրցանակ» անունով: Վերջինս մաթեմատիկայի ասպարեզում ամենահեղինակավոր մրցանակն է:
Կառավարությունը հունվարի 12-ի նիստում, ի թիվս այլ հարցերի, ընդունեց նաև «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն լուծարելու որոշումը: Այս ՓԲԸ-ն 100 տոկոսով պետական ընկերություն է, որի հիմնադիրը և սեփականատերը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն է, ստեղծման նպատակն էլ՝ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման կազմակերպումը: Հետևաբար անմիջապես բոլորը մտածեցին, որ Իրան-Հայաստան երկաթուղու ծրագրի վրա կառավարությունը խաչ է քաշում:
Իրանյան բարձրագույն մակարդակով մեր երկիր կատարված այցելությունը ինչպես քաղաքական, այնպես նաեւ տնտեսական առումով ռազմավարական մեծ նշանակություն ունի եւ բնականաբար չի սահմանափակվում արձանագրային արարողակարգային կամ ընթացիկ աշխատանքային հանդիպումների ճշտած օրինաչափություններում:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրավերով փետրվարի 23-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Թբիլիսիում հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն հայ-վրացական համագործակցության օրակարգային մի շարք հարցեր:
Վրաստանի և Ռուսաստանի միջև դեռևս 2011թվականին կնքվել է «Առևտրային միջանցքների» պայմանագրի վերակենդանացման մասին համաձայնագիր:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխաիլ Ջանելիձեին: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը, Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև հարաբերությունները զարգանում են հաջողությամբ և դինամիկ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: