Հայերեն   English   Русский  
Տարածաշրջան
Մայիսի 4-ին Բաքվում կայացել են Ադրբեջանի, Թուրքիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների միջև առաջին եռակողմ քաղաքական խորհրդակցությունները: Կողմերի պատվիրակությունները ղեկավարել են Ադրբեջանի, Թուրքիայի և Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարարներ Խալաֆ Խալաֆովը, Ումիթ Յարդըմն ու Վասիլի Բոդնարը:
Ադրբեջանի Շիրվանի քաղաքային դատարանում ավարտվել է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության տեղի կազմակերպության ղեկավար Ալիքրամ Խուրշուդովի գործով դատավարությունը:
Ադրբեջանում կալանավորված լրագրող Աֆղան Սադըգովը
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կայանալիք արտահերթ ընտրություններում առաջադրել է երկրի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը: Էրդողանի թեկնածության օգտին քվեարկել են կուսակցության բոլոր անդամները՝ 316 պատգամավոր, որոնք ներկայացված են նաև խորհրդարանում:
Մայիսի 3-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանից ներկայացված 20 բողոքների առնչությամբ որոշում է կայացրել: Դրանք բոլորը կապված են Ադրբեջանի դատարանների չիրականացված որոշումների հետ: Բողոք ներկայացնողները եղել են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Իրենց բողոքներում նրանք նշել են, որ խախտվել են իրենց իրավունքները, որոնք սահմանված են Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով (արդար դատաքննության իրավունք) և №1 արձանագրության 1-ին հոդվածով (գույքի իրավունք):
Իրաքի կենտրոնական քրեական դատարանը մայիսի 3-ին տարբեր երկրների 8 կին քաղաքացիների դատապարտել է ցմահ ազատազրկման «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունեությանը մասնակցելու համար: Այս մասին նշված է Իրաքի Բարձրագույն դատական խորհրդի կայքում տեղ գտած հայտարարությունում, հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:
Վաշինգթոնը հետևողականորեն խախտել է Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի պայմանները, ինչպես նաև համոզել մյուսներին գործարարություն չվարել Թեհրանի հետ: Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը: Գրում է Russian.rt.com-ը:
Թուրքիայի առաջատար ընդդիմադիր կուսակցությունները պայմանավորվել են կոալիցիա ստեղծել, որպեսզի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում միասնական դաշինքով հանդես գան:
Թուրքիայում ձերբակալվել են 33 անձինք, որոնց երկրի իշխանությունները կասկածում են իսմալի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ: Վերջինիս պաշտոնական Անկարան համարում է ահաբեկչական: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով անվտանգության ծառայության իր աղբյուրներին:
Իրանի հարավ-արևմուտքում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 133-ի: Այդ մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը` հղում անելով Բոյերահմեդ և Կոհգիլուե գավառների արտակարգ բժշկական կենտրոնի ղեկավարին: Գրում է Russian.rt.com-ը:
Առաջիկայում միջազգային շուկայում նավթի գները կարող են բարձրանալ: Փորձագետները մտավախություն ունեն, որ կարող են նաև ռազմական գործողություններ սկսվել Պարսից ծոցում: Պատճառը ԱՄՆ-ի դիրքորոշումն է Իրանի միջուկային ծրագրի շուրջ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հրաժարվում է Իրանի հետ կնքված համաձայնագրից և վերսկսում է կիրառել նախկինում սառեցված պատժամիջոցներն այդ երկրի դեմ: Ավելին, նրա խոսքով` պատժամիջոցներ կկիրառվեն նաև այն երկրների դեմ, որոնք կփորձեն համագործակցել Իրանի հետ:
Դեռ մ.թ.ա. 46 թ. Հուլիոս Կեսարը տարվա առաջին օր է հռչակել հունվարի 1-ը: 1582 թվականից կաթոլիկ աշխարհն անցավ Գրիգորյան օրացույցին: Հենց այս օրացույցով էլ աշխարհը դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը նշում է որպես նոր տարվա սկիզբ: Չնայած ողջ աշխարհն այս կամ այն կերպ նշում է հունվարի 1-ը, սակայն առանձին մշակույթներում նոր տարվա մեկնարկն այլ օրվանից է հաշվարկվում:
Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունների հերթական լարումը Մերձավոր Արևելքը բարդ իրավիճակի առաջ է կանգնեցրել։
Ռուսաստանի կողմից դեպի Վրաստան ուղեմուտք բազմակիլոմետրանոց խցանում Է գոյացել մարդատար ավտոմոբիլների կուտակման պատճառով. ուղեւորներն արդեն տասը ժամից ավելի Է չեն կարողանում երկրի տարածք մտնել:
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին և ցուցարարների հետ անհապաղ երկխոսություն սկսելու կոչով դիմել Հայաստանի իշխանություններին:
Ադրբեջանական զինուժը մարտի 15ին, ժամը մոտ 14:00-ին Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ուղղությամբ կրակ է արձակել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: