Հայերեն   English   Русский  
Տարածաշրջան
Թուրքական «Ռադիկալը» պատմում է սեպտեմբերի 16-ին Քոբանիից հեռացած և Թուրքիայում ապաստանած քուրդ ընտանիքի և 8-ամյա Մահմուդի մասին: Վերջիններս այժմ ապրում են Ուրֆայի Բոզովա քաղաքում և ողջ ընտանիքով աշխատում են բամբակի դաշտերում, որպեսզի կարողանան գոյատևել: Մի ժամանակ սեփական դաշտերը մշակող ընտանիքը այժմ որպես բանվոր է աշխատում` փորձելով չկորցնել հույսը:
Ռուս զբոսաշրջիկ Եկատերինա Բելովան հանգստի համար գալով Թուրքիայի Զոնգուլդակ նահանգի Քարադենիզ Էրեղլի քաղաք, իսլամ է ընդունել:
Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին ադրբեջանալեզու լրագրողների հետ հանդիպմանը անրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ելույթ է ունեցել Փարիզի միջազգային հարաբերությունների համալսարանում` խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին:
Ազդեցիկ ամերիկացի սենատոր, Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Բեն Կարդինը դատապարտել է ադրբեջանցի իրավապաշտպաններ Ռասուլ Ջաֆարովի և Արիֆ Յունուսի կալանքի ժամկետների երկարաձգումը, տեղեկացնում է ադրբեջանական “Կոնտակտ” լրատվական կայքը:
Նյու Յորքում գտնվող Լրագրողների պաշտպանության կոմիտեն դատապարտել է ադրբեջանական «Ազադլըխ» թերթի թղթակից և “Ադրբեջանական ժամ” առցանց հեռուստածրագրի տեխնիկական տնօրեն Հալիդ Գարաևի ձերբակալությունը, հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը:Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանի իշխանություններն արդեն մի քանի ամիս հետապնդում են “Ադրբեջանական ժամ” ծրագրի աշխատակիցներին, որոնք խիստ քննադատության են ենթարկում երկրի իշխանություններին:
Ադրբեջանի Գյոյչայի շրջանում 20 օրով ձերբակալվել է ընդդիմադիր “Ժողովրդական ճակատ” կուսակցության երիտասարդական կոմիտեի անդամ Մուհամեդ Միրզալին:
Թուրքիայի Քարամանի շրջանի Էրմենեք գավառի ածխի հանքավայրում տեղի ունեցած վթարի հետևանով 18 հանքափոր արդեն երրորդ օրն է մնում են գետնի տակ: Չնայած նրանց փրկելու աշխատանքները շարունակվում են, այնուհանդերձ հույսը գնալով ավելի է փոքրանում: Հանքափորների փրկարարական աշխատանքներին մասնակցում են 617 փրկարար և 133 տրանսպորտային միջոց: Աղետի վայրում են գտնվում Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, տրանսպորտի և կապի նախարար Լյութֆի Էլվանը, աշխատանքի և սոցիալական զարգացման նախարար Ֆարուք ...
Իրանի նախագահ Հասան Ռոհանին նոյեմբերին կայցելի Ադրբեջան: Այցըկկայանաառաջիկա 20 օրերիընթացքում: Այս մասին ադրբեջանական “Թրենդ” գործակալությանը հաղորդել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Փաքայինը:Սա երկրի նախագահի պաշտոնում Ռոհանիի առաջին այցն է Ադրբեջան:
Ադրբեջանցի ձերբակալված իրավապաշտպան Լեյլա Յունուսին զրկել են իր փաստաբանից՝ Ջավադ Ջավադովից, հայտնում է “Կոնտակտ” լրատվական կայքը:
Իրանի իշխանությունները հայտարարել են ուրանի հարստացման ուղղությամբ աշխատանքների մեկնարկի մասին՝ հաշվի առնելով հնարավորությունը, որ 2015-ին կնքված միջուկային համաձայնագրի գործունեությունը կարող է դադարեցվել: Այս մասին պաշտոնապես տեղեկացվել է նաև Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությանը:
Մերձավոր Արևելքում կրքերը շարունակում են եռալ. Իրան-ԱՄՆ հարաբերությունները օրեցօր ավելի են լարվում:
Առաջիկայում միջազգային շուկայում նավթի գները կարող են բարձրանալ: Փորձագետները մտավախություն ունեն, որ կարող են նաև ռազմական գործողություններ սկսվել Պարսից ծոցում: Պատճառը ԱՄՆ-ի դիրքորոշումն է Իրանի միջուկային ծրագրի շուրջ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հրաժարվում է Իրանի հետ կնքված համաձայնագրից և վերսկսում է կիրառել նախկինում սառեցված պատժամիջոցներն այդ երկրի դեմ: Ավելին, նրա խոսքով` պատժամիջոցներ կկիրառվեն նաև այն երկրների դեմ, որոնք կփորձեն համագործակցել Իրանի հետ:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն օգոստոսի 3-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեի գլխավորած պատվիրակությանը:
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել և չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող տարբեր հանցավոր խմբեր:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, մեկնաբանելելով Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նոր կառավարությունը կրկնում են իր գործողությունները: Գրում է Rusarminfo.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: