Հայերեն   English   Русский  
Տարածաշրջան
ԵԽԽՎ մարդու իրավունքների և իրավական հարցերով հանձնաժողովը սեպտեմբերի 30-ին միաձայն հայտարարությամբ է հանդես եկել, որում իր զայրույթն է արտահայտել Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ակտիվիստներին հետապնդելու կապակցությամբ այն դեպքում, որ երկիրը նախագահում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն:
Ադրբեջանում՝ Գերանբոյի շրջանի Սաֆիքյուրդ գյուղում, մասսայական սպանություն է տեղի ունեցել: 36-ամյա Ռաֆիկ Հուսեյնովը ընտանեկան վեճի պատճառով սպանել է կնոջը, զոքանչին և իր կնոջ այլ հարազատներին, ընդհանուր առմամբ՝ 7 մարդու, և ծանր վիրավորվել է ևս 2-ին, հաղորդում է “Թուրան” գործակալությունը:
Գեյերի զույգը փախել է Ադրբեջանից այն բանից հետո, երբ նրանց սկսել են սպառնալ ծեծել ու սպանել: Այդ սպառնալիքները հետևել են ի պատասխան նրանց նշանադրության մասին տեղեկությանը, հայտնում “Հագգին” լրատվական կայքը՝ հղում կատարելով “Agence France-Presse”-ին:
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում Ստամբուլ-Կայսերի թռիչքը կատարող ինքնաթիռի ուղևորներից մեկը իրեն վատ է զգացել, երբ ինքնաթիռը շարժվել է դեպի թռիչքուղի: Ուղևորին օգնություն ցուցաբերելու համար օդաչուն դադարեցրել է ինքնաթիռի ընթացքը:
Աշխարհահռչակ հայազգի երգիչ Շարլ Ազնավուրը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին Հայաստան է հրավիրել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թաիրովը և այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի ռազմաօդային ուժերի անձնակազմի հետ աշխատանքի վարչության պետ, բրիգադի գեներալ Էմին Այըքը սեպտեմբերի 30-ին հանդիպել են ադրբեջանաթուրքական համատեղ զորավարժության մասնակիցներին։
Հայտնի “Amnesty International” իրավապաշտպան կազմակերպությունը սեպտեմբերի 23-ին Բաքվի մեկուսարանում ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսին ծեծի ենթարկելու կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Տրանսանատոլական գազամուղը (TANAP), որը հանդիսանում է տարածաշրջանի կարևորագույն էներգետիկական նախագիծը, կմիավորի Հարավային Կովկասն ու Բալկանյան թերակղզին:
Աստրախանում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպում, հաղորդում է “ԱՊԱ” լրատվական գործակալությունը:
Իրանի նախագահը Հասան Ռոհանին այսօր առավորտյան վերադարձավ Թեհրան: Նրան «Մեհրաբադ» օդանավակայանում դիմավորել են Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի խորհրդատու Ալի Աքբար Վելայաթին և առաջին վարչապետ Էսհաղ Ջհանգիրին:
Շաբաթի ընթացքում եղան երկրաշարժեր աշխարհի տարբեր անկյուններում՝ Ղրղըզստանում Տաջիկստանում, Կանադայի ափերի մոտ, Կալիֆոռնիայում, Խաղաղ օվկիանոսի կղզիներում:
Իրանը թույլ հարստացված ուրանի պաշարները մեծացրել է՝ Միջուկային պայմանագրով թույլատրելի չափաքանակը գերազանցելով 300 կգ-ով։ Այս մասին հայտարարել է թե պաշտոնական Թեհրանը, թե Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետների խումբը։
Իրանն ու ԱՄՆ շարունակում են միմյանց նկատմամբ կոշտ հռետորաբանություն գործածել։ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի բարձրագույն ղեկավարության նկատմամբ։ Նաև հայտարարել է, որ պատժամիջոցները կչեղարկվեն միայն այն պարագայում, երբ Իրանը համաձայնի համապարփակ համաձայնագիր կնքել, որը կկարգավորի միջուկային և բալիստիկ հրթիռների հարցը, մարդու իրավունքների խնդիրներն այդ երկրում, ինչպես նաև Իրանի գործունեությունը տարածաշրջանում։ Իրանն իր հերթին նշում է, որ պատրաստ չէ բանակցություններ վարել պատժամիջոցների պայմաններում և շարունակում է պնդել, որ ԱՄՆ-ն վերադառնա միջուկային համաձայնագրին, որից դուրս է եկել միակողմանիորեն։ Ավելին, հերթական պատժամիջոցներից հետո Իրանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ այդպիսով ԱՄՆ-ն «ընդմիշտ փակում է դիվանագիտության ուղին»։
Շաբաթն սկսվեց և ավարտվեց փոթորիկներով:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրամանագիր է ստորագրել երկրի ՆԳՆ նախկին ղեկավար Գեորգի Գահարիային երկրի վարչապետի պաշտոնում նշանակելու մասին: Գրում է Russian.rt.com-ը:
Իշխանության ներսում որոշ ուժեր ջանք ու եռանդ չեն խնայում Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնականապես փչացնելու համար։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: