Հայերեն   English   Русский  
Տարածաշրջան
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ թմրանյութի վաճառքով զբաղվող անձինք քրեական պատասխանատվության կենթարկվեն իբրև ահաբեկիչներ: «Թուրքիան միշտ պայքարել է թմրանյութերի դեմ և հետագայում ուժեղացնելու է այն»,-ասել է Դավութօղլուն:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ընդունել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցական նախագահ, ռուս սկանդալային քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկուն:
Ադրբեջանն առանց քաղբանտարկյալների դաշինքը և “Ազգային ճակատ” կուսակցությունը քննադատել են Բաքվի մեկուսարանում պահվող իրավապաշտպան Լեյլա Յունուսի նկատմամբ իրականացվող բռնությունը՝ պահանջելով անհապաղ դադարեցնել այդ անօրինությունը, հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդի հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր:
Իրան-«Վեցնյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան և Գերմանիա) բանակցություններին զուգընթաց` անխուսափելիորեն մոտենում է Թեհրանի դեմ կիրառվող պատժամիջոցները դադարեցնելու ժամանակը: Իրանական էներգակիրները, մասնավորապես` գազը, առաջիկայում կարող են ավելի մեծ դեր ունենալ համաշխարհային էներգետիկ շուկայում:
Թուրքական մամուլը անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին: Մասնավորապես մեջբերվել են հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ նախագահի խոսքերը: «Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները միայն, եթե Լեռնային Ղարաբաղը` Ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Հայաստանում և Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «գրողի ծոցը վավերացնեք: Ահա նման պայմաններում է, որ այսօր պաշտոնական ...
Բաքվում Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովն ու Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ստորագրել են հուշագիր՝ Ադրբեջանի և Մոսկվայի կառավարությունների միջև փոխըմբռնման և համագործակցության մասին:
Ադրբեջանը, մտնելով Եվրոպայի խորհուրդ, կամավոր ստանձնել է ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ոլորտում պարտավորություններ, և դրանք ոչ միայն քաղաքական, այլև իրավաբանական բնույթ են կրում ու պարտադիր են իրականացման համար: Այդ մասին Ադրբեջան կատարած այցի արդյունքներով սեպտեմբերի 24-ի երեկոյան կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ան Բրասերը, հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության զորքերի շփման գծում անվտանգության մի շարք կանոնների վերաբերյալ հրամանագիր է ստորագրել ։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ սեպտեմբերի 22-ին ժամանել էր Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանի աշխատանքներին:
Շաբաթի ընթացքում եղան երկրաշարժեր աշխարհի տարբեր անկյուններում՝ Ղրղըզստանում Տաջիկստանում, Կանադայի ափերի մոտ, Կալիֆոռնիայում, Խաղաղ օվկիանոսի կղզիներում:
Իրանը թույլ հարստացված ուրանի պաշարները մեծացրել է՝ Միջուկային պայմանագրով թույլատրելի չափաքանակը գերազանցելով 300 կգ-ով։ Այս մասին հայտարարել է թե պաշտոնական Թեհրանը, թե Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետների խումբը։
Իրանն ու ԱՄՆ շարունակում են միմյանց նկատմամբ կոշտ հռետորաբանություն գործածել։ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի բարձրագույն ղեկավարության նկատմամբ։ Նաև հայտարարել է, որ պատժամիջոցները կչեղարկվեն միայն այն պարագայում, երբ Իրանը համաձայնի համապարփակ համաձայնագիր կնքել, որը կկարգավորի միջուկային և բալիստիկ հրթիռների հարցը, մարդու իրավունքների խնդիրներն այդ երկրում, ինչպես նաև Իրանի գործունեությունը տարածաշրջանում։ Իրանն իր հերթին նշում է, որ պատրաստ չէ բանակցություններ վարել պատժամիջոցների պայմաններում և շարունակում է պնդել, որ ԱՄՆ-ն վերադառնա միջուկային համաձայնագրին, որից դուրս է եկել միակողմանիորեն։ Ավելին, հերթական պատժամիջոցներից հետո Իրանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ այդպիսով ԱՄՆ-ն «ընդմիշտ փակում է դիվանագիտության ուղին»։
Շաբաթն սկսվեց և ավարտվեց փոթորիկներով:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրամանագիր է ստորագրել երկրի ՆԳՆ նախկին ղեկավար Գեորգի Գահարիային երկրի վարչապետի պաշտոնում նշանակելու մասին: Գրում է Russian.rt.com-ը:
Իշխանության ներսում որոշ ուժեր ջանք ու եռանդ չեն խնայում Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնականապես փչացնելու համար։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: