Հայերեն   English   Русский  
Տարածաշրջան
Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը՝ Իրան-«Վեցնյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջուկային բանակցությունների իրանական բանագնաց պատվիրակության ղեկավարը, այսօր ուղևորվեց Նյու-Յորք՝ «Վեցնյակի» հետ միջուկային բանակցությունները շարունակելու և մասնակցելու սեպտեմբերի 17-ին կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին:
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրդառնալով «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու ԱՄՆ-ի իրարամերժ հայտարարություններին, ասել է, որ անիմաստ ու սին են այս խմբավորման դեմ պայքարի կոալիցիա կազմելու մասին ամերիկացի պաշտոնատարների հայտարարությունները և մերժել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ պայքարում համագործակցելու ԱՄՆ-ի առաջարկը:
Թուրքիայում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 13 ուղևոր, իսկ 31-ը՝ վիրավորվել: Վթարը տեղի է ունեցել երեկ Անթալիայից Իսպարտա տանող մայրուղու վրա:
Երկուշաբթի օրը Փարիզում միջազգային կոնֆերանս է տեղի ունեցել Իսլամական պետության ծայրահեղական խմբավորման ներկայացրած վտանգների դեմ պայքարելու նպատակով:
Սեպտեմբերի 15-18-ին Ստրասբուրգում կկայանա Եվրախորհրդարանի լիագումար հերթական նիստը: Նիստի ընթացքում կքննարկվեն Ադրբեջանի իրավապաշտպանների նկատմամբ հետապնդումները:
Ամերիկյան հրեական կոմիտեն կրկին նամակ է հղել ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանություն իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովի ձերբակալության կապակցությամբ:
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Անն Բրասերը սեպտեմբերի 22-23-ին կայցելի Ադրբեջան, տեղեկացնում է “Թուրան” գործակալությունը` հղում կատարելով ԵԽԽՎ-ի կայքին:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Հռոմի պապ Ֆրանցիսկին հրավիել է այցելել Վրաստան:
Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին դուրս են գրել Թեհրանի հիվանդանոցներից մեկից, որտեղ վիրահատել էին նրա շագանակագեղձը: Խամենեին վիրահատել էին սեպտեմբերի 8-ին: Համաձայն բժիշկների խոսքերի, վիրահատությունը հաջող է անցել:
Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Հոսեին Դեհղանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ:
Շաբաթի ընթացքում եղան երկրաշարժեր աշխարհի տարբեր անկյուններում՝ Ղրղըզստանում Տաջիկստանում, Կանադայի ափերի մոտ, Կալիֆոռնիայում, Խաղաղ օվկիանոսի կղզիներում:
Իրանը թույլ հարստացված ուրանի պաշարները մեծացրել է՝ Միջուկային պայմանագրով թույլատրելի չափաքանակը գերազանցելով 300 կգ-ով։ Այս մասին հայտարարել է թե պաշտոնական Թեհրանը, թե Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետների խումբը։
Իրանն ու ԱՄՆ շարունակում են միմյանց նկատմամբ կոշտ հռետորաբանություն գործածել։ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի բարձրագույն ղեկավարության նկատմամբ։ Նաև հայտարարել է, որ պատժամիջոցները կչեղարկվեն միայն այն պարագայում, երբ Իրանը համաձայնի համապարփակ համաձայնագիր կնքել, որը կկարգավորի միջուկային և բալիստիկ հրթիռների հարցը, մարդու իրավունքների խնդիրներն այդ երկրում, ինչպես նաև Իրանի գործունեությունը տարածաշրջանում։ Իրանն իր հերթին նշում է, որ պատրաստ չէ բանակցություններ վարել պատժամիջոցների պայմաններում և շարունակում է պնդել, որ ԱՄՆ-ն վերադառնա միջուկային համաձայնագրին, որից դուրս է եկել միակողմանիորեն։ Ավելին, հերթական պատժամիջոցներից հետո Իրանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ այդպիսով ԱՄՆ-ն «ընդմիշտ փակում է դիվանագիտության ուղին»։
Երկկողմ համագործակցության շրջանակում օգոստոսի 12-ից 16-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստանի Հանրապետություն:
Վրաստանի գլխավոր դատախազությունը «Ռուսթավի-2»-ի նախկին տնօրեն Նիկա Գվարամիային մեղադրանք է առաջադրել ալիքին վնաս հասցնելու համար: Այս մասին հայտնում է «Sputnik Գրուզիան»՝ վկայակոչելով երկրի դատախազ Զվիադ Գուբելաձեին:
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: