Հայերեն   English   Русский  
Տարածաշրջան
Օգոստոսի 21-ին մի խումբ անձանց կողմից դաժան ծեծի ենթարկված նախիջևանցի իրավապաշտպան և լրագրող Իլղար Նասիբովը սեպտեմբերի 4-ին հրավիրվել է Նախիջևաի քաղաքային ոստիկանություն և ճանաչվել է որպես տուժող:
2014 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում Ստամբուլ այցելած զբոսաշրջիկների թիվը հասել է 7 մլն 828 հազար 491-ի, ինչը 13 տոկոսով ավելի շատ է քան անցած տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատությամբ:
Միացյալ Նահանգների քաղաքացի Սաիդ Նուրիին արգելել են լքել Բաքու քաղաքը: “Երբ անցնում էին սահմանային պահակակետը, ինձ հայտնեցին, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և անվտանգության նախարարությունը ինձ արգելել են լքել երկիրը”,- “Թուրան” գործակալությունը տեղեկացրել է Սաիդ Նուրին՝ Ժողովրդական ճակատ կուսակցության նախկին ակտիվիստը, ով մի քանի տարի առաջ ստացել էր ԱՄՆ քաղաքացիություն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնաբանել է Ուելսում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ներկայությունը:
Իրանական ազգային գազի ընկերության գլխավոր տնօրեն, Իրանի նավթարդյունաբերության փոխնախարար Համիդ Ռեզա Արաղին ասել է, որ պլանավորված է առաջիկա երեք տարում Իրանում գազի արդյունահանման ծավալը հասցնել տարեկան մինչև 330 մլրդ խորանարդ մետրի:
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարզիե Աֆհամը տեղեկացրել է, որ Իրանը 100 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազա իսրայելական ոտնձգություններից տուժող պաղեստինցիներին:
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին Բուշեհր կատարած այցի ժամանակ ասել է, որ իսլամական երկրները ի զորու են պահպանել անվտանգությունը տարածաշրջանում:
Այս տարի պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայում երկրի նախագահին ընտրեց ժողովուրդը, ուղիղ քվեարկությամբ:
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սենատն օգոստոսի 27-ին ձայների 23 կողմ, 0 դեմ հարաբերակցությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող AJR 32 բանաձևը:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, խախտելով Թուրքիայի Հանրապետության 91-ամյա ավանդույթը, որոշել է կարևոր փոփոխություն իրականացնել և չհաստատվել նախագահական Չանքայա պալատում: Փոխարենը Էրդողանի համար որպես նստավայր կծառայի Աթաթուրքի անտառային հողատարածք կոչվող վայրում կառուցվող նոր շենքը:
Շաբաթի ընթացքում եղան երկրաշարժեր աշխարհի տարբեր անկյուններում՝ Ղրղըզստանում Տաջիկստանում, Կանադայի ափերի մոտ, Կալիֆոռնիայում, Խաղաղ օվկիանոսի կղզիներում:
Իրանը թույլ հարստացված ուրանի պաշարները մեծացրել է՝ Միջուկային պայմանագրով թույլատրելի չափաքանակը գերազանցելով 300 կգ-ով։ Այս մասին հայտարարել է թե պաշտոնական Թեհրանը, թե Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետների խումբը։
Իրանն ու ԱՄՆ շարունակում են միմյանց նկատմամբ կոշտ հռետորաբանություն գործածել։ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի բարձրագույն ղեկավարության նկատմամբ։ Նաև հայտարարել է, որ պատժամիջոցները կչեղարկվեն միայն այն պարագայում, երբ Իրանը համաձայնի համապարփակ համաձայնագիր կնքել, որը կկարգավորի միջուկային և բալիստիկ հրթիռների հարցը, մարդու իրավունքների խնդիրներն այդ երկրում, ինչպես նաև Իրանի գործունեությունը տարածաշրջանում։ Իրանն իր հերթին նշում է, որ պատրաստ չէ բանակցություններ վարել պատժամիջոցների պայմաններում և շարունակում է պնդել, որ ԱՄՆ-ն վերադառնա միջուկային համաձայնագրին, որից դուրս է եկել միակողմանիորեն։ Ավելին, հերթական պատժամիջոցներից հետո Իրանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ այդպիսով ԱՄՆ-ն «ընդմիշտ փակում է դիվանագիտության ուղին»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի Հանրապետության վարչապետ Գիորգի Գախարիային հոկտեմբերի 15-ին հրավիրել է Հայաստան։
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պատրաստվում է առաջին արտասահմանյան այցերին: Նա կայցելի Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, ինչպես նաև Բրյուսել:
Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 2-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կայանալու է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: