Հայերեն   English   Русский  
Տարածաշրջան
Ռուսաստանն ընդառաջ է գնացել Անկարայի կողմից C-400 զենիթահրթիռային համակարգի ձեռքբերման հարցերում: Նման պնդմամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը «CNNTurk» հեռուստաընկերության եթերում Ամերիկայի Միացյալ Նահանգներին նախազգուշացրել է Սիրիայում ամերիկացի զինվորների համար սպառնալիքի առկայության մասին:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայտնի իրավաբան Ասլան Իսմայիլովը մասնավոր մեղադրանքի կարգով դատական գործում է ընդգրկվել`
Փետրվարի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով 54-ամյա Ազիզ Ազիզովը նշանակվել է մայրաքաղաք Բաքվի Յասամալի շրջանի գործադիր իշխանության ղեկավար:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Ադրբեջանի կառավարության հետ երկրի միջազգային բանկի պետական բաժնեմասի մասնաբաժնի ձեռքբերման հարցի շուրջ բանակցություններ է վարում:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ՝ այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի արդարադատության նախարարությունը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Գամզե Աքքուշ Իլգեզի հարցմանը։
Իրանական Թանսիմ լրատվական գործակալության հաղորդմամբ Իրանը 29 կնոջ է ձերբակալել: Թեհրանի ոստիկանությունից հայտնում են, որ ձերբակալությունների պատճառը «հասարակական անվտանգությունը խախտելն» ու հիջաբ չկրելն է եղել:
Սիրիական Աֆրինում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակներում մեկ օրում «չեզոքացվել է» 78 քուրդ զինյալներ և «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներ: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրությանը:
Հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ժամանակակից ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ է ստացել Ռուսաստանից։ Այդ մասին հաղորդագրություն ու կադրեր տարածեց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և նշեց, որ խոսքը ժամանակակից և մարտունակ զրահատեխնիկայի մասին է, որը 2016-ի պատերազմի ժամանակ օգտագործվել է հայկական ուժերի դեմ` պատճառելով մեծ կորուստներ, այդ թվում` մարդկային: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նշեց նաև, որ ռազմական տեխնիկան անմիջապես ուղարկվելու է հայ-ադրբեջանական շփման գոտի:
Թուրքիան դիտարկում է Կատարում՝ իր ռազմական բազայում, որտեղ ներկայումս գտնվում են միայն ցամաքային զորքերը, տեղակայել ռազմածովային և ռազմաօդային ուժերի իր զինծառայողներին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Դոհայում Թուրքիայի դեսպան Ֆիքրեթ Օզերը, հաղորդում է թուրքական «Սաբահ» թերթի կայքը:
Դեռ մ.թ.ա. 46 թ. Հուլիոս Կեսարը տարվա առաջին օր է հռչակել հունվարի 1-ը: 1582 թվականից կաթոլիկ աշխարհն անցավ Գրիգորյան օրացույցին: Հենց այս օրացույցով էլ աշխարհը դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը նշում է որպես նոր տարվա սկիզբ: Չնայած ողջ աշխարհն այս կամ այն կերպ նշում է հունվարի 1-ը, սակայն առանձին մշակույթներում նոր տարվա մեկնարկն այլ օրվանից է հաշվարկվում:
Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունների հերթական լարումը Մերձավոր Արևելքը բարդ իրավիճակի առաջ է կանգնեցրել։
2013թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենամյա նստաշրջանի շրջանակներում Իրանի միջուկային ծրագրերի շուրջ Իրանի և ՄԱԿ-ի 5 մշտական անդամներ՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի և Գերմանիայի միջև սկսվեց բանակցությունների նոր փուլ՝ դրական միտումներով:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբահիձեն հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ և Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին արտահանձնման դեպքում կալանք է սպասվում: Գրում է Russian.rt.com-ը:
Աշխարհի «Ultimax» ֆեդերացիայի նախաձեռնությամբ հունվարի 27-28-ը Վրաստանի Ռուսթավ քաղաքում կայացել է խառը մենամարտերի (MMA) աշխարհի առաջնություն, որին Արցախից մասնակցել է «Արմֆայթինգ» ֆեդերացիայի մարզիկ Արմեն Հայրապետյանը և դարձել աշխարհի չեմպիոն:
Վրաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել «Լանցետ» կլինիկայի կողմից Ադրբեջանից հրավիրված փոխպատվաստող վիրաբույժի նկատմամբ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը` հղում կատարելով կառույցի հաղորդագրությանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: