Հայերեն   English   Русский  
Եվրոպա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Беларусь 1» հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է, որ Ռուսաստանն ու Բելառուսը միմյանց համար հրեշտակների դեր են կատարում: Գրում է Russian.rt.com-ը:
AFP լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը դեմ է հանդես եկել, որպեսզի ԵՄ անվտանգությունը կախված լինի ԱՄՆ-ից: Գրում է Gazeta.ru-ն:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկնաբանել է ռասիզմի վերաբերյալ Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիայի (DFB) ղեկավարության դեմ ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մեսութ Օզիլի մեղադրանքները: Գրում է Gazeta.ru-ն:
Իտալիայի ավտոճանապարհային կամուրջի փլուզման արդյունքում վթարից խուսափելու սահմռկեցուցիչ պատմությունները հայտնի են դարձել Ջենովայի աղետից երկու օր անց:
Ռումինիայում մոլեգնում են հակակառավարական ցույցերը: Ցուցարարները պահանջում են նախարարների կաբինետի հրաժարականը և խորհրդարանի արձակումը: Երեկ ոստիկանության հետ բախումների հետևանքով տուժել են հարյուրավոր մարդիկ: Շատերը լուրջ վնասվածքներ են ստացել: Իսկ քաղաքական գործիչները մեղադրում են միմյանց:
Գերմանիայում երկու տարեց մարդ փախել են ծերանոցից: Նրանք մեկնել են նայելու երկրի հյուսիսում գտնվող Վակեն քաղաքում անցկացվող Wacken Open Air ռոկ փառատոնը:
Օգոստոսի 6-ին՝ կեսօրին, Իտալիայի Բոլոնիա քաղաքի Via Marco Emilio Lepido ավտոմայրուղիում՝ օդանավակայանի մոտակայքում, ահռելի պայթյուն է տեղի ունեցել: Երթևեկությունը ճանապարհին դժվարացել է: Պատճառը բենզատար մեքենայի պայթյունն էր վթարի հետևանքով:
Մերձմոսկովյան Ալաբինոյում տեղի է ունեցել հայ տանկիստների մասնակցությամբ վերջին անհատական մրցավազքը։
Տղամարդկանց և կանանց միջև հավասարության հարցերով ֆրանսիացի պետքարտուղար Մարլեն Շյապան հայտարարել է, որ Ֆրանսիայի խորհրդարանը հավանության է արժանացրել կանանց նկատմամբ անպարկեշտ վարքի համար տուգանքի սահմանումը: Այդ մասին հայտնել է Europe 1 ռադիոկայանը: Գրում է Gazeta.ru-ն:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում իրականացված հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի: Գրում է Gazeta.ru-ն:
Կերչի քոլեջում ահաբեկչական գործողության իրականացման կասկածյալն ինքնասպանություն է գործել: Այդ մասին «Россия 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նախնական տվյալներով՝ Կերչի քոլեջում զոհվածները կյանքից հեռացել են հրազենային վնասվածքներից: Գրում է Gazeta.ru-ն:
Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում պայթյուն է որոտացել: Ռուսաստանի քննչական կոմիտեն Կերչի քոլեջում տեղի ունեցած պայթյունը որպես ահաբեկչություն է որակել: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: