Հայերեն   English   Русский  
Եվրոպա
Թագուհի Ֆաբիոլան մահացել է դեկտեմբերի 5-ին, Բրյուսելի Սթյույվենբերգ դղյակում: Նա 86 տարեկան էր:
Ֆիլիպ VI թագավորը մի հրահանգ է արձակել, որի համաձայն նրա ընտանիքը ստիպված է հրաժարվել թանկ նվերներից ու անվճար ծառայություններից:
Մեծ Բրիտանիայում վախճանվել է աշխարհի ամենագեր մարդը: Կիտ Մարտինը կշռում էր 444 կգ ու նա 44 տարեկան էր Նրա մահացել է պնևմոնիայից:
Շտապօգնության մեքենան շտապում է վիրավոր երեխային հիվանդանոց հասցնել: Քաղցած ընտանիքը տաք կերակուր է ստանում: Բռնության ենթարկված կինն անվճար կացարան է գտնում: Ողջ աշխարհում մարդկային տառապանքի տեսարաններում հույս է ծնվում` շնորհիվ կամավորների, որոնք իրենց ժամանակը, հմտությունները և միջոցները հատկացնում են կարիքի մեջ գտնվող մարդկանց:
Սերբիական Մայդանպեկ քաղաքում էներգետիկայի նախարար Ալեքսանդր Անտիչը տուժել է լրագրողների հետ շփման ժամանակ.նրա գլխին սառցալուլա է ընկել, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը 2015 թվականին կայցելի Ադրբեջան, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով “The Prague Post”-ին:Ըստ տեղեկության՝ այս մասին հայտարարել է Չեխայի նախագահական գրասենյակի ներկայացուցիչ Հինեկ Կմոնիչեկը:Ըստ նրա՝ այցի ճշգրիտ ամսաթիվը դեռևս հայտնի չէ: “Մենք անհամբեր սպասում ենք Ադրբեջան այցին, որը Չեխիա նավթ արտահանող երկրորդ երկիրն է”,- նշել է չեխ պաշտոնյան:
Իտալիայում գտել են աշխարհի ամենամեծ սպիտակ գետնասունկը, իսկ գետնասնկի սիրահարները հազվագյուտ բաղադրամասի համար առաջարկում են մինչև 1 միլիոն դոլար: Աշխարհում գետնասնկերի ամենախոշոր մատակարար Sabatino Truffles-ը 1,8 կգ կշռով սունկը գտել է այս շաբաթ և խոշոր առաջարկներ է ստացել Չինաստանի և Դուբայի գնորդներից:Գետնասունկը աճուրդի կհանվի հաջորդ շաբաթ Նյու Յորքում, իսկ ստացված հասույթը կտրամադրվի բարեգործության:
Հռոմում գտնվող Յունուս Էմրեի անվան թուրքական մշակույթի կենտրոնում բացվել է իտալացի արվեստագետ Ջովաննի Կանալետոյի «Դերվիշներ» անունը կրող ցուցահանդեսը:
41-ամյա դոկտր Մայլզ Բրեդբերին խոստովանել է, որ իր պատանի հիվանդներից առնվազն 17-ի նկատմամբ սեռական բռնություն է գործադրել.նրանց մեծ մասը ծանր հիվանդ երեխաներ ու պատանիներ են եղել:
Մեծ Բրիտանիան կմարի Առաջին աշխարհամարտի ժամանակներից մնացած պարտքերը նոր փոխառություններով` ցածր տոկոսով:
Մայիսի 22-ին Ստամբուլում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) հիմնադրման 25-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովը, որին նախորդեցին ՍԾՏՀ Արտգործնախարարների խորհրդի հատուկ նիստն ու կազմակերպության Ավագ պաշտոնյաների կոմիտեի արտահերթ նիստը: Գագաթաժողովը բացեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Մասնակցում էին Հունաստանի, Մոլդովայի նախագահները, Ռուսաստանի վարչապետը, մի շարք երկների փոխվարչապետեր, ԱԳ նախարարներ և փոխնախարարներ:
Մայիսի 19-ին աշխատանքային այցով Կիպրոսում գտնվող Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆբ-յան գրառումը.«Թիֆլիսից Երևան ճանապարհին` Մարնեուլի շրջանում, ճամփեզրին տասնյակ ադրբեջանական խանութներ կան։ Հիմնականում լվացքի փոշիներ, քիմմաքրման նյութեր ու կենցաղային խնամքի պարագաներ են վաճառում։ Հայաստան վերադարձող մեր հայրենակիցները սովորաբար կանգ են առնում այդ խանութներում և, ով որքան կարող է, լվացքի փոշի կամ մանկական տակդիր է գնում։ Չնայած ոչ մի երաշխիք չկա, թե այդ խանութներում վաճառվող ապրանքը կեղծիք չէ, այնուամենայնիվ, ընդունված է համարել, որ այն որակյալ է և մատչելի։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հնարավոր է համարում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: