Հայերեն   English   Русский  
Եվրոպա
Օգտվելով ոստիկանության բացակայությունից` գրեթե 200 փախստական լքել է Հունգարիայի հարավում գտնվող Ռեսկեի միգրացիոն կետը և ոտքով ուղևորվել Բուդապեշտ: Ոտքով 15 կմ. անցնելուց հետո փախստականները գիշերել են հենց ավտոմայրուղիների վրա: Գրում է Russian.rt.com-ը:
Բրիտանացի նորապսակ զույգի կողմից համացանցում փախստականներին աջակցելու նպատակով արշավ է մեկնարկել: Նորապսակներն իրենց մեղրամսի ընթացքում ուղևորվել են ֆրանսիական Կալե նավահանգստից ոչ հեռու գտնվող փախստականների վրանային ճամբար: Նրանց կողմից մեկնարկած արշավն իսկական մարդասիրական առաքելության է վերածվել: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն` Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցվելու դեպքում Ֆրանսիան կարող է հակառուսական պատժամիջոցների չեղարկման օգտին հանդես գալ: Գրում է News.mail.ru-ն:
Սեպտեմբերի 4-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքի կենտրոնական փողոցում պաշտոնապես բացվեց «Հայոց ցեղասպանությունը համաշխարհային մամուլի էջերում» թեմատիկ բացօթյա ցուցահանդեսը:
Դուրս գալով Ստոկհոլմի կենտրոնական հրապարակ` մի քանի հազար շվեդներ որոշել են իրենց աջակցություն ու պաշտպանությունը հայտնել Եվրոպա ժամանած փախստականներին, որտեղ հավաքվածների առջև ելութով հանդես է եկել կառավարության ղեկավարը: Գրում է Russian.rt.com-ը:
Թեև արքայազն Ջորջը կարող է դառնալ Մեծ Բրիտանիայի թագավոր, սակայն արդեն ակնհայտ է, որ հայտնիությամբ նա կզիջի իր կրտսեր քրոջը՝ արքայադուստր Շառլոտային: Ընդամենը չորս ամիս առաջ ծնված աղջնակին հաջողվել է լրջորեն օգնել իր երկրի տնտեսությանը, քանի որ վերջինիս ներդրումը 5 մլրդ դոլար է գնահատվում: Եվ դա շնորհիվ նրա հայտնիության: Գրում է Spletnik.ru-ն:
Ֆինլանդիայի վարչապետ Յուխա Սիպիլյան պատրաստ է իր սեփական տան դռները բացել երկիր ժամանած փախստականների համար: Խոսքը վերաբերում է Ֆինլանդիայի հյուսիսային Օուլու շրջանում գտնվող առանձնատանը, որը ներկայումս չի օգտագործվում երկրի հարավային հատվածում բնակվող վարչապետի ընտանիքի կողմից: Գրում է Russian.rt.com-ը:
Թեև մոդել Կարա Դելևինը հայտարարել էր մոդելային կարիերան ավարտելու իր մտադրության մասին և ֆիլմերում նկարահանելու լուրջ տրամադրվածության մասին, նա դարձել է Yves Saint Laurent ապրանքանիշի նոր գովազդային արշավի աստղային դեմքը: Գրում է Spletnik.ru-ն:
Հունգարիայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Պետեր Սիյարտոն հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ Հունգարիայում փախստականների հետ կապված ճգնաժամային իրավիճակը, որը հարկադրեց երկրի իշխանություններին փախստականներին ավտոբուսներով տեղափոխել ավստրիական սահմանի մոտ, պայմանավորված է Եվրոպական Միության քաղաքական գործիչների անպատասխպանատու հայտարարություններով և ձախողված միգրացիոն քաղաքականությամբ: Գրում է Russian.rt.com-ը:
Նախօրեին Հռոմի կենտրոնում գտնվող օպտիկայի խանութ-սրահներից մեկի մերձակայքում ամբոխ է հավաքվել, քանի որ ակնոց ընտրելու նպատակով այդ խանութ ժամանել էր անձամբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Գրում է Ntv.ru-ն:
Հայաստանի երրորդ Հանրապետությունը 27 տարեկան է։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին կողմ քվեների 99,5 տոկոսով հռչակվեց Անկախ Հայաստանի Հանրապետությունը։
ՀՀ քաղաքացիներն այսօր տոնում են Անկախության 27-րդ տարեդարձը:
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարական կոնֆեդերացիայի նախագահ Ալեն Բերսեն:
ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան նախօրեին կայացած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Գրում է Rusarminfo.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: