Հայերեն   English   Русский  
Եվրոպա
Առաջին անգամ և առաջինը այս գնահատականները կարելի է տալ ինչ որ պատահեց Մեծ Բրիտանիայում: Պատվելի Լիբի Լեյնը առաջին կինն է, որ Բրիտանիայում ձեռնադրվեց եպիսկոպոս: Նախկինում նա Չեստերի թեմի քահանայի պաշտոնն էր զբաղեցնում: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Անգլիայի հյուսիսում գտնվող Յորք քաղաքի եկեղեցում, հաղորդում է ТАСС-ը: Սակայն արարողությունը այնպես չի անցել ինչպես նախատեսվում էր:
Ֆրանսիայի Վալենսիեն քաղաքի դատարանը Նուտելլա և Ելակ անունով երեխաների ծնողներին պարտադրել է փոխել նրանց անունները` դրանք համարելով վիրավորական:
Վատիկանում որպես խաղաղության նշան տասնյակ փուչիկներ են արձակվել այն բանից հետո, երբ մեկ տարի առաջ միևնույն արարողության ժամանակ Վատիկանում արձակված երկու աղավնիները հարձակման էին ենթարկվել այլ թռչունների կողմից:
Հունաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել ձախ արմատականների ընդդիմադիր կոալիցիան` ՍԻՐԻԶԱ-ն: Քվեաթերթիկների 96,66%-ի հաշվարկի արդյունքների համաձայն` կոալիցիան հավաքել է ձայների 36,36%-ը:
Ֆրանսիան Եվրատեսիլ 2015-ում կներկայացնի Լիզա Էնգելը՝ «Noubliez pas» երգով: Երգն արդեն սիրվել է Եվրատեսիլի երկրպագուների և հատկապես հայերի կողմից: Բանն այն է, որ երգի վերնագիրը հիշեցնում է Հայոց Ցեղասպանության կարգախոսներից մեկը՝ «Մի՛ մոռացեք» կամ «Never Forget».
Գերմանական «Der Tagesspiegel» օրաթերթը հունվարի 23-ին հրապարակել է Մաթիաս Մայսների հոդվածը՝ «Դաշնային կառավարությունը չի ցանկանում խոսել ցեղասպանության մասին» վերնագրով:
Հունաստանում ձախ արմատականների ընդդիմադիր կոալիցիայի (ՍԻՐԻԶԱ) հաղթանակը նպաստում է Եվրոպայում տնտեսական անորոշության աճին:
Ուկրաինայի ծովափնյա Մարիուպոլ քաղաքի բացօթյա շուկայում հրթիռային հարձակում է տեղի ունեցել, որի ընթացքում զոհվել է առնվազն 16 մարդ:
Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի պապ Ֆրանցիսկը Հաղորդակցության միջազգային օրվա առիթով խոսել է սոցիալական մեդիայի և դրա լավ ու վատ կողմերի մասին:
Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդավարական հանրապետության շտաբի ղեկավարի տեղակալ Էդուարդ Բասուրինն այսօր` հունվարի 23-ին, հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն` անցյալ օրվա ընթացքում Դոնբասում 24 զինյալ է զոհվել, իսկ 30-ը` վիրավորվել: Գրում է Russian.rt.com-ը:
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ֆրանսիական անդրծովյան տարածքում՝ Նոր Կալեդոնիա կղզիներում, հանրաքվե անցկացվեց անկախանալու հարցով: Հանրաքվեի նախնական արդյունքները ցույց են տալիս, որ ընտրողների մեծամասնությունը որոշել է մնալ Ֆրանսիայի կազմում:
Վաղը՝ նոյեմբերի 4-ին, ֆրանսիական անդրծովյան տարածքում՝ Նոր Կալեդոնիա կղզիներում, անկախության հանրքվե է անցկացվելու:
Իսպանիայի դատախազությունն այսօր ներկայացրել է մեղադրական եզրակացությունը Կատալոնիայի այն քաղաքական գործիչների դեմ, որոնք առնչություն ունեն տվյալ տարածաշրջանում անցած տարվա հոկտեմբերին սկսված անջատողական գործընթացի հետ: Այդ մասին հայտնում է El Mundo թերթը:
Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամ, «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության միջազգային կապերի գծով նախագահ Ժան-Ժակ Ֆլաոյին և նույն կուսակցության միջազգային կապերի փոխնախագահ Ջուլի Սզմային, ովքեր Արցախ են ժամանել Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի և հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի ուղեկցությամբ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: