Հայերեն   English   Русский  
Եվրոպա
Չեխական ռադիոյի խորհուրդը մի որոշում է ընդունել, որի համաձայն, երկրի նախագահ Միլոշ Զեմանն այլևս ուղիղ եթերում չի կարող ելույթ ունենալ` անդաստիարակության, անզսպության ու հայհոյանքի նկատմամբ հակման պատճառով:
Հետաքրքիր բողոքի ցույց է տեղի ունեցել Փարզում: Էյֆելյան աշտարակի մոտ ֆերմերները ոչխարներ էին բերել բողոքելու քաղաքամերձ անտառներում գայլերի վայրենությունների դեմ:
Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտի ներառումը քննարկվել է նաև թուրքական մամուլում:
Շվեցարական կենդանիների պաշտպանության SOS Chats Noiraigue կազմակերպությունը առաջարկել է օրենքով արգելել շներից ու կատուներից պատրաստված կերակրի գործածումը: Շատ դժվար է հավատալ, որ այնպիսի բարեկեցիկ երկրում, ինչպիսին Շվեցարիան է, որը հայտնի է իր կաթնամթերքով ու շոկոլադով, ամեն օր ուտվում է 200տոննա կատվի միս, հաղորդում է Mirror-ը:
Նոյեմբեր 21-ին Ուկրաինայում նշում էին «Մայդանի» միամյակը: Հատկանշական է, որ այդ տարեդարձը Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն ստիպված էր դիմավորել դժգոհությունների, իր հրաժարականի պահանջի ու ներքաղաքական նոր խմորումների պայմաններում: Պորոշենկոյից ավելի շատ դժգոհ են, ռուսների ասած, «մախնոյականների»` «Աջ սեկտորի» ֆաշիստական խմբավորման ներկայացուցիչները, որոնք միշտ էլ տարբեր առիթներով դժգոհել են «Մայդանից» հետո երկրի քաղաքական ղեկավարությունը ստանձնածներից` ներկայացնլով նոր Ուկրաինան ղեկավարելու իրենց ...
Հունաստանում տրանսպորտային աշխատողների համընդհանուր` 24-ժամյա գործադուլի պատճառով կաթվածահար է եղել երկրի տրանսպորտային ողջ համակարգը
Հաճախորդը լուսանկարել է խոհանոցի լվացարանում ոտքերը լվացող շեֆ խոհարարին:Ոտքերը սննդի պատրաստման վայրում լվացող խոհարարին լուսանկարել են Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքի հնդկական և բանգլադեշական ռեստորանում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը անխուսափելի է և համբերություն է պետք Ուկրաինայի ճգնաժամը ավարտելու համար:
Լեգենդար Hermès բրենդը սեպտեմբերին նոր շարֆ էր ներկայացրել՝ հայոց այբուբենի տառերով՝ նվիրվածՍպիտակի երկրաշարժից հետո հիմնադրված Solidarité Protestante France-Arménie (SPFA) մարդասիրական կազմակերպության 25-ամյակին,հաղորդում է ԹԵՐԹ.am-ը վկայակոչելով Asbarez-ին:
Բելգիական Էնո, Լյուքսեմբուրգ, Լիմբուրգ ու Անթվերպեն նահանգներում պետական ու մասնավոր հատվածի աշխատողները գործադուլ են սկսել:
Հայաստանի երրորդ Հանրապետությունը 27 տարեկան է։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին կողմ քվեների 99,5 տոկոսով հռչակվեց Անկախ Հայաստանի Հանրապետությունը։
ՀՀ քաղաքացիներն այսօր տոնում են Անկախության 27-րդ տարեդարձը:
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարական կոնֆեդերացիայի նախագահ Ալեն Բերսեն:
ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան նախօրեին կայացած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Գրում է Rusarminfo.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: