Հայերեն   English   Русский  
Եվրոպա
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի արքայազն Վիլյամը շտապ օգնության ուղղաթիռի օդաչուի աշխատանքներ սկելու շրջանակներում իր աշխատանքը սկսել է երկրի խոշորագույն շտապօգնության և ոստիկանության ավիացիայի օպերատոր Bond Air Services ընկերությունունում: Գրում է Ria.ru-ն:
Sky News հեռուստաընկերության փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն` երկրի խորհրդարանը լուծարվել է և պաշտոնական քարոզարշավ է մեկնարկել: Գրում է Interfax.ru-ն:
Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է 12 մարդկանց, որոնք կասկածվում են ահաբեկչական նպատակներով անարխիստական խմբի պատկանելու մեջ:
"Интерфакс" լրատվական գործակալության փոխանցմամբ` կիրակի օրը Ֆրանսիայում կայացած տեղական ընտրությունների երկրորդ փուլում նախնական տվյալների համաձայն` հաղթանակ է գրանցել Նիկոլա Սարկոզիի գլխավորած “Միություն հանուն ժողովրդական շարժման” կուսակցությունը: Գրում է Vesti.ru-ն:
Այսօր ԱՄՆ-ի կոնգրեսականների պատվիրակությունը Կիև կժամանի: Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ` պատվիրակության անդամների թվում են Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ, զինված ուժերի կոմիտեի ղեկավար Վիլյամ Տորնբերին, ինչպես նաև Կոնգրեսի Ստորին պալատի հանրապետական առաջնորդ Քևին Մակկարտին: Գրում է Russian.rt.com-ը:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրության պահպանման դաշնային գերատեսչության ղեկավար Հանս –Գեորգ Մասենը հայտնել է, որ "Իսլամական պետություն" ծայրահեղական խմբավորման շարքերը համալրելու նպատակով Գերմանիայի 70 բնակչուհիներ լքել են երկիրը և ուղևորվել դեպի Սիրիա: Գրում է Russian.rt.com-ը:
Իրենց ամաշխարհային շրջագայության ժամանակ Պակիստան այցելած Չեխիայի երկու քաղաքացիները, որոնք առևանգվել էին «Ալ Քայիդայի» կողմից, երկու տարի անց ազատ են արձակվել թուրքական IHH հումանիտար կազմակերպության միջամտությամբ և բերվել Վան քաղաք:
Քեյթ Միդելթոնը ծննդաբերությունից առաջ վերջին անգամ երևացել է հանրությանը:Քեմբրիջի դքսուհին իր վերջին պաշտոնական այցելությունների ընթացքում եղել է Լոնդոնի մի շարք վայրերում՝ շրջելով կրթական կենտրոնում և հյուրընկալվելով եկեղեցում, որտեղ երիտասարդական բարեգործական ծրագրեր են իրականացվում:
«РИА Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիական Ալպերում կործանված Airbus A320 ինքնաթիռի 2-րդ օդաչու Անդրեաս Լյուբիցի ընկերուհին պատմել է , որ նա ցանկացել է մնալ պատմության մեջ, "փոխել համակարգը", այնպես անել, որպեսզի իրեն բոլորը հիշեն: Գրում է Novostink.ru-ն:
Forbes ամսագրի կողմից հրապարակվել է Ուկրաինայի ամենահարուստ մարդկանց ամենամյա վարկանիշը: Ուկրաինայի նախագահի կարողությունը ներկայումս 750 միլիոն դոլար է գնահատվում և նա զբաղեցնում է վարկանիշի 8-րդ հորիզոնականը: Գրում է Gazeta.ru-ն:
Ապրիլի 15-ին Մոսկվայում Ռուսաստանի նախաձեռնությամբ կայացավ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի աշխատանքային հանդիպումը, որին նաև մասնակցեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
ԱՄՆ վարչակազմը համեմատության եզրեր չի գտնում Գոլանի բարձունքների հետ կապված Իսրայելի իրավիճակի և Ռուսաստանի հետ Ղրիմի միավորման միջև: Այդ մասին պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է երեկ Սենատի ենթահանձնաժողովներից մեկի նիստի ժամանակ:
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը, որը կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:
ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով մարտի 13-ին Արցախի և Ադրբեջանի շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից ականանետի կիրառմանը, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում խաղաղության և վստահության ամրապնդմանը չեն նպաստում հրադադարի ռեժիմի խախտման գործողությունները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ապակառուցողական հռետորաբանությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: