Հայերեն   English   Русский  
Եվրոպա
Մարտի 10-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետարանի հովանու ներքո և Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ կազմակերպված լուսանկարիչ Խաժակ Օհանյանի «Հալեպ 1915…» ցուցահանդեսով Լիոնում «Հիշատակ և արդարություն» խորագրով մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Լիոնի քաղաքային գրադարանը, «Բուլուկյան» հիմնադրամը և Դեսինի Հայ հուշագրության ազգային կենտրոնը:
Ֆրանսիայում տասնհինգ զինված անձիք հարձակվել են միլիոնավոր եվրո արժողությամբ թանկարժեք զարդեր տեղափոխող երկու ֆուրգոնի վրա, դուրս նետել վարորդներին և ֆուրգոններով հեռացել:Իշխանությունները այժմ հարձակվողներին փնտրում են Յոննա շրջանում և հարակից տարածքներում:
Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը որոշել է չժամանել Մոսկվա և չմասնակցել Հաղթանակի շքերթին: Այդ մասին հաղորդել է Die Zeit պարբերականը: Գրում է Gazeta.ru-ն:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդես է եկել հայտարարությամբ, որ համաձայն` եվրոպական երկրները և ԱՄՆ-ն ստեղծված դժվարին իրավիճակում պետք է միասնականություն ցուցաբերեն: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման անցյալ ամիս Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած հանդիպումից հետո որոշել է Ուկրաինային զինամթերք չտրամադրել: Գրում է NovostiNK.ru-ն:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայտնի գերմանացի պատմաբան Միքայել Հեսմանը (Michael Hesemann) հայտարարել է Վատիկանի գաղտնի արխիվներում մինչ օրս չհրապարակված 2000 էջանոց փաստաթղթերի հայտնաբերման մասին, որոնք անվանել է «պատմության մեջ քրիստոնյաների ամենամեծ հետապնդումը»:Zenit լրատվական գործակալությանը տված հարցազրույցում պատմաբանն ուշագրավ տեղեկություններ է հաղորդել հայերի Ցեղասպանության նկատմամբ Հռոմի Սուրբ Աթոռի, մասնավորապես` Հռոմի Բենեդիկտոս XV պապի դիրքորոշման մասին, ով 1915-ին բազմիցս ...
Asbarez-ը, մեջբերելով թուրքական «Թաքվիմ»-ը, հայտնում է, որ մեծ Բրիտանիայի արքայազններ Չարլզն ու Հարին ապրիլի 24ին մասնակցելու են Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումներին: Նրանք ապրիլի 24-25-ին Թուրքիայում են գտնվելու, իսկ Ելիզաբեթ թագուհին կմասնակցի Անգլիայում կայանալիք՝ Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումներին:
Փետրվարի 17-ին Լոնդոնից Ստամբուլ ուղևորված Մեծ Բրիտանիայի քաղաքացի 15-ամյա Շամիմա Բեգումին, 15-ամյա Ամիրա Աբասին և 16-ամյա Կադիզա Սուլթանին փետրվարի 18-ին նկատել են Ստամբուլի Բայրամփաշա ավտոկայանում:
«Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն` երկիրը կպաշտպանի իր ազատությունն ու անկախությունը, բայց կձգտի խաղաղության: Գրում է Gazeta.ru-ն:
Վատիկանը հայտարարել է, որ Վերածննդի նկարիչ Միքելանջելոյի գրած երկու նամակների համար իրենցից 72,000 ֆունտ (100,000 եվրո) են պահանջել:
Ապրիլի 15-ին Մոսկվայում Ռուսաստանի նախաձեռնությամբ կայացավ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի աշխատանքային հանդիպումը, որին նաև մասնակցեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
ԱՄՆ վարչակազմը համեմատության եզրեր չի գտնում Գոլանի բարձունքների հետ կապված Իսրայելի իրավիճակի և Ռուսաստանի հետ Ղրիմի միավորման միջև: Այդ մասին պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է երեկ Սենատի ենթահանձնաժողովներից մեկի նիստի ժամանակ:
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը, որը կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:
ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով մարտի 13-ին Արցախի և Ադրբեջանի շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից ականանետի կիրառմանը, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում խաղաղության և վստահության ամրապնդմանը չեն նպաստում հրադադարի ռեժիմի խախտման գործողությունները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ապակառուցողական հռետորաբանությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: