Հայերեն   English   Русский  
Եվրոպա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն` Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը ոչ բավարար կերպով է տրամադրված բարեփոխումների անցկացմանը: Հենց համակարգը թույլ չի տալիս նորմուծություններ իրականացնել: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Քենսինգթոնյան պալատի մամլո ծառայությունից հայտնել են, որ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը` արքայազն Ուիլյամի կինը հիվանդանոց է տեղափոխվել ծննդաբերության առաջին նշաններով: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելն իր ամենօրյա տեսաբլոգում հայտնել է, որ չափազանց կարևոր է համարում մայսիսի 10-ին Մոսկվա կատարվելիք այցը ` չնայած Ռուսաստանի Դաշնության հետ առկա տարաձայնություններին: Գրում է Russian.rt.com-ը:
Ուկրաինայի հակամարտության կարգավորման շփման խմբի հանդիպումը Մինսկում տեղի կունենա մոտակա օրերին: Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը` հղում անելով բանակցությունների ընթացքում ԼԺՀ ներկայացուցիչ Վլադիսլավ Դեյնեգոյին: Գրում է Russian.rt.com-ը:
Հունաստանի ֆինանսների նախարար Յաննիս Վարուֆակիսը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն` Եվրոպական ֆինանսական կայունության հիմնադրամ արդեն վերադարձվել է 10,9 միլիարդ եվրո: Գրում է Russian.rt.com-ը:
Անգլիկան եկեղեցուն պատկանող հնագույն և առաջատար Church Times շաբաթաթերթն իր էլեկտրոնային տարբերակի մայիս 1-ի համարում անդարադարձել է Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությանն՝ այն անվանելով արտասովոր իրադարձություն, գրում է «Արմենպրես»-ը:
Femen շարժման երեք ակտիվիստուհիներ խանգարել են Ֆրանսիայի "Ազգային ճակատ" կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենին ավանդական մայիսմեկյան շքերթի ընթացքում ծաղիկներ դնել Ժաննա դ'Արկի հուշարձանի մոտ: Այդ մասին հայտնում է «Газета.Ru»-ն` հղում անելով Femen շարժման թվիթերյան էջին: Գրում է Novostink.ru-ն:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ՆԱՏՕ-ն Ռուսաստանի Դաշնությանն այլևս գործընկեր չի համարում և դադարեցնում է այդ երկրի հետ համագործակցությունը:
Մեծ Բրիտանիայում Դևիդ Քեմերոնի կողմից պարտադրված կոշտ տնտեսական ռեժիմի զոհեր են դարձել անգամ երեխաները, քանի որ դպրոցները ստիպված են վճարել սոցիալապես ծանր վիճակում գտնվող աշակերտների համազգեստների և սնունդի համար: Գրում է Russian.rt.com-ը:
Թուրքերի այն պահանջները, թե հայ և թուրք անկախ պատմաբանները պետք է անկողմնակալ կերպով ուսումնասիրեն Հայոց ցեղասպանության թեման, վաղուց կատարված են։ Թուրքերը հաճախ են կրկնում, թե ոչ մի Ցեղասպանություն էլ չի եղել։ Ժամանակակից պատմական հետազոտությունների համար այդ պնդումները չեն կարող լուրջ ընդունվել։ Այս մասին գրում է News.am-ը` հղում անելով շվեյցարական Neue Zürcher Zeitung պարբերականին,որն անդրադառնում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին պատմաբանների նոր հետազոտություններին։Այդ ուսումնասիրությունների ...
Հունիսի 30-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 750 կրակոց:
Ադրբեջանի իշխանությունները իրենց պարբերական հայտարարություններով հիշեցնում են իրերի իրական դրությունը՝ Բաքվի մոտեցումները եւ ծրագրերը չեն փոխվել:
«Առավոտ» թերթը գրում է. «Այսպիսի հայտարարությունները որեւէ նշանակություն չունեն, դեռ հարց է՝ կընդունվե՞ն, թե՝ ոչ»,-«Առավոտի» հարցին՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԵԱՀԿ-ում քննարկման դրված այն բանաձեւը, որում ղարաբաղյան հակամարտության հետ կապված խնդրահարույց ձեւակերպումներ կան, այսպես պատասխանեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Անկախության օրվա կապակցությամբ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: