Հայերեն   English   Русский  
Եվրոպա
Femen շարժման երեք ակտիվիստուհիներ խանգարել են Ֆրանսիայի "Ազգային ճակատ" կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենին ավանդական մայիսմեկյան շքերթի ընթացքում ծաղիկներ դնել Ժաննա դ'Արկի հուշարձանի մոտ: Այդ մասին հայտնում է «Газета.Ru»-ն` հղում անելով Femen շարժման թվիթերյան էջին: Գրում է Novostink.ru-ն:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ՆԱՏՕ-ն Ռուսաստանի Դաշնությանն այլևս գործընկեր չի համարում և դադարեցնում է այդ երկրի հետ համագործակցությունը:
Մեծ Բրիտանիայում Դևիդ Քեմերոնի կողմից պարտադրված կոշտ տնտեսական ռեժիմի զոհեր են դարձել անգամ երեխաները, քանի որ դպրոցները ստիպված են վճարել սոցիալապես ծանր վիճակում գտնվող աշակերտների համազգեստների և սնունդի համար: Գրում է Russian.rt.com-ը:
Թուրքերի այն պահանջները, թե հայ և թուրք անկախ պատմաբանները պետք է անկողմնակալ կերպով ուսումնասիրեն Հայոց ցեղասպանության թեման, վաղուց կատարված են։ Թուրքերը հաճախ են կրկնում, թե ոչ մի Ցեղասպանություն էլ չի եղել։ Ժամանակակից պատմական հետազոտությունների համար այդ պնդումները չեն կարող լուրջ ընդունվել։ Այս մասին գրում է News.am-ը` հղում անելով շվեյցարական Neue Zürcher Zeitung պարբերականին,որն անդրադառնում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին պատմաբանների նոր հետազոտություններին։Այդ ուսումնասիրությունների ...
Թուրքիայի բուռն արձագանքը եվրոպական երկրների նկատմամբ, որոնք 1915 թվականի Օսմանյան թուրքերի կողմից հայերի կոտորածն անվանում են ցեղասպանություն, կբարդացնի Անկարայի` Եվրոպական միությանը միանալու հավակնությունները, հայտարարել է ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, գրում է Panorama.am-ը` հղում անելով Reuters գործակալությանը:
Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելության մամլո քարտուղար Մայքլ Բոչուրկիվը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն` Դոնբասի հակամարտության գոտում մարդասիրական իրադրությունը շարունակում է վատթարանալ: Գրում է Russian.rt.com-ը:
Givenchy նորաձևության տան կրեատիվ տնօրեն Ռիկարդո Տիշին հանդես է եկել անսպասելի հայտարարությամբ, որի համաձայն` իր գործընկեր Դոնաթելա Վերսաչեին հրավիրել է դառնալ Givenchy նորաձևության տան աշուն-գարուն հավաքածուի նոր դեմքը: Գրում է Popcornnews.ru-ն:
Լոնդոնում նորաձևության աշխարհի փորձագետների կողմից կազմվել է ամենաոճային հայտնի բրիտանացիների վարկանիշը: Հատկանշանական է այն հանգամանքը, որ վարկանիշում հայտնվել են ոչ միայն ժամանակից հայտնիներ, այլ նաև բոլոր ժամանակների աստղեր: Գրում է Popcornnews.ru-ն:
Հունաստանի ֆինանսների նախարար Յաննիս Վարուֆակիսը հայտնել է, որ Աթենքի Էկզարհիա շրջանում կնոջ հետ միասին հարձակման է ենթարկվել անարխսիտների կողմից: Գրում է Russian.rt.com-ը:
Նեյլ Մաքֆերսոնի վավերագրական դրաման հզոր հիշեցում է 1915 թվականի հայ խաղաղ բնակչության կոտորածների և ողբերգությունների մասին:Նեյլ Մաքֆերսոնի վավերագրական դրաման վերնագրված է «Հայոց Ցեղասպանության ձայներ»: Դրա նպատակն է մեզ հիշեցնեl հայերի 1915 թվականի զանգվածային սպանդի ու բռնագաղթի մասին և համոզել դիմել թուրքական կառավարությանը՝ ճանաչելու «ցեղասպանությունը»: Դա մի հզոր գործ է, եթե նույնիսկ 90 րոպեն բավարար է միայն պատմությունը հակիրճ ներկայացնելու համար:
Հունիսի 30-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 750 կրակոց:
Ադրբեջանի իշխանությունները իրենց պարբերական հայտարարություններով հիշեցնում են իրերի իրական դրությունը՝ Բաքվի մոտեցումները եւ ծրագրերը չեն փոխվել:
«Առավոտ» թերթը գրում է. «Այսպիսի հայտարարությունները որեւէ նշանակություն չունեն, դեռ հարց է՝ կընդունվե՞ն, թե՝ ոչ»,-«Առավոտի» հարցին՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԵԱՀԿ-ում քննարկման դրված այն բանաձեւը, որում ղարաբաղյան հակամարտության հետ կապված խնդրահարույց ձեւակերպումներ կան, այսպես պատասխանեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Անկախության օրվա կապակցությամբ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: