Հայերեն   English   Русский  
Եվրոպա
Հոկտեմբերի 9-ին Եվրոպական Միությունում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանն իր հավատարմագրերը հանձնեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյին:
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր՝ հոկտեմբերի 10-ին, տեղի է ունեցել ԱՊՀ պետությունների ղեկավարների հերթական խորհրդի նիստը:Ինչպես հաղորդում է “Թրենդ” գործակալությունը, նիստին մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերջինիս և ԱՊՀ երկրների մյուս ղեկավարներին ընդունել է Անկախության պալատում: Սկզբում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը՝ սահմանափակ կազմով: Նիստին ելույթ է ունեցել նաև Իլհամ Ալիևը:
2014-ի Նոբելյան խաղաղության մրցանակի է արժանացել 17-ամյա պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայն ու 60-ամյա հնդիկ ակտիվիստ երեխաների իրավունքների պաշտպան Քայլաշ Սատիրտին:
Հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը չի դադարեցրել Ուկրաինայում տեղի ունեցող կռիվները: Դոնեցկի օդանավակայանի երթևեկության վերահսկման աշտարակից ծուխ է բարձրացել:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ելույթ ունենալով խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում, քննադատել է Թուրքիայի վարած քաղաքականությունը «Իսլամական պետության» նկատմամբ:
Մեծ Բրիտանիայում այսպես կոչված` թագավորական անգլերենն ամենասիրելի առոգանություն է ճանաչվել, գրում է The Time-ը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ:
Այսօր Ferrari-ի թիմի մրցավաշորդների նախկին ղեկավարը հայտնել է, որ Միխայիլ Շումախերը կարող է համեմատաբար նորմալ կյանք վարել, սակայն Ֆորմուլա 1-ի մեքենա երբեք չի կարողանա վարել:
Մոնակոյի իշխան Ալբեր II-ն ու նրա կինը` Շառլենը երկվորյակի ծնողներ են դառնալու: Սպասվում է, որ փոքրիկները լուս աշխարհ կգան տարվա վերջին:
Միջազգային իրավունքի հայտնի բրիտանացի մասնագետ Ջեֆրի Ռոբերտսոնը 2009 թվականին քառասուն էջանոց մի տեղեկագիր էր պատրաստել՝ բացահայտելով Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության կեղծ և ոչ հավաստի հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ:Ռոբերտսոնի «Արդյոք եղե՞լ է Հայոց Ցեղասպանությունը» խորագրով հետաքննական տեղեկագիրը՝ հիմնված բրիտանական ներքին փաստաթղթերի վրա, որոնք ձեռք էին բերվել «Տեղեկատվության ազատություն» օրենքի շնորհիվ, բացահայտել էր, որ արտգործնախարարությունը ժխտել էր Հայոց ցեղասպանությունը ...
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ֆրանսիական անդրծովյան տարածքում՝ Նոր Կալեդոնիա կղզիներում, հանրաքվե անցկացվեց անկախանալու հարցով: Հանրաքվեի նախնական արդյունքները ցույց են տալիս, որ ընտրողների մեծամասնությունը որոշել է մնալ Ֆրանսիայի կազմում:
Վաղը՝ նոյեմբերի 4-ին, ֆրանսիական անդրծովյան տարածքում՝ Նոր Կալեդոնիա կղզիներում, անկախության հանրքվե է անցկացվելու:
Իսպանիայի դատախազությունն այսօր ներկայացրել է մեղադրական եզրակացությունը Կատալոնիայի այն քաղաքական գործիչների դեմ, որոնք առնչություն ունեն տվյալ տարածաշրջանում անցած տարվա հոկտեմբերին սկսված անջատողական գործընթացի հետ: Այդ մասին հայտնում է El Mundo թերթը:
Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամ, «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության միջազգային կապերի գծով նախագահ Ժան-Ժակ Ֆլաոյին և նույն կուսակցության միջազգային կապերի փոխնախագահ Ջուլի Սզմային, ովքեր Արցախ են ժամանել Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի և հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի ուղեկցությամբ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: