Հայերեն   English   Русский  
Եվրոպա
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական բախման դեպքում ռուսական բանակը մի քանի օրվա ընթացքում հաղթանակ կգրանցեր: Այդ մասին նա հայտարարել է Die Welt թերթին տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մեկնաբանելով ամերիկացի իր գործընկեր Դոնալդ Թրամփի հետ բանակցությունները, հայտարարել է, որ մտադիր չէ բացահայտել դրանց բովանդակությունը, քանի որ «եթե մարդկանց բացահայտես նրբերշիկների բաղադրատոմսը, ապա նրանք չեն շարունակի դրանք ուտել»: Գրում է Russian.rt.com-ը:
Կանադացի մի կին զբոսաշրջիկի Իտալիայում հարվածել է գնացքը, որի արդյունքում կտրվել է կնոջ ոտքը, իսկ իտալացի տղամարդը դատապարտվել է այդ պահին երկաթուղային կայարանում սելֆի անելու համար:
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն պատահաբար խորհրդարանի շենք մուտք գործելու ընթացքում սուրճ է թափել գետնին: Սակայն Ռյուտեն չի կորցրել իրեն և իր հետևից հատակը մաքրելու համար հարմարանք խնդրել աշխատակիցներից: Գրում է Bbc.com-ը:
Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում նյարդակաթվածային գազի կիրառմամբ հարձակումը ոստիկանության համար 7.5 միլիոն ֆունտ ստեռլինգ (10 միլիոն դոլար) է արժեցել: Այդ մասին հայտնել է BBC հեռուստաընկերությունը` վկայակոչելով տեղական ոստիկանությանը: Գրում է Gazeta.ru-ն:
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անօրինական է անվանել ԱՄՆ Եվրոպայից, Կանադայից և Մեքսիկայից պողպատի և ալյումինի ներմուծման համար մաքսատուրքերի սահմանումը: Գրում է Russian.rt.com-ը:
Եվրատեսիլյան աստղ Կոնչիտան փոխել է սանրվածքն ու դարձել շիկահեր:
Գլասգոյից նախկին զինվորական Դքոթ Հաուելը դաժան ծեծի է ենթարկել իր ընկերուհուն, երկու երեխաների մորը այն բանի համար, որ վերջինս իբրև թե լավ չի տապակել Կիևյան կոտլետները:
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկո Մոգերինին հայտարարել է, որ Եվրամիությունը մտադիր չէ առևտրային պատերազմ վարել: Գրում է Russian.rt.com-ը:
ՌԴ նախագահի մամուլ քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԶԼՄ-ների տարածած տեղեկությունն այն մասին, որոնց համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանադական Քվեբեկում կայացած «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակներում Ղրիմը ռուսական է անվանել: Գրում է Russian.rt.com-ը:
«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ղրիմը ռուսական է, քանի որ թերակղզու բնակիչները ռուսերեն են խոսում: Այդ մասին հայտնում է BuzzFeed պորտալը` հղում անելով իր աղբյուրներին: Գրում է Vz.ru-ն:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հաստատել է, որ Անկարան շարունակելու է աջակցություն ցույց տալ Ղրիմին և «երբեք չի մոռանալու, որ Ղրիմը Ուկրաինայի մասն է»:
«Իմ նպատակն է ճշմարտությունը թողնել ճշմարիտ մարդկանց դատին»,- ասում է բանասեր, երկարամյա մանկավարժ և 14 գրքերի հեղինակ Վիոլետա Մնացականյանը: Նա հավելում է, որ գրքեր գրելիս որևէ մեկից գնահատանք ու աջակցություն չի ակնկալում, գիտակցում է, որ իր գործն ավելի շատ ուղղված է ապագա սերունդներին: 100 տարի հետո Հայաստանի երրորդ Հանրապետության անցուդարձի, վարքուբարքի մասին նաև իր գրքերով են պատկերացում կազմելու:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: