Հայերեն   English   Русский  
Եվրոպա
Ֆրանսիայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Ժան Մարկ Էյրոն կոչ է արել չեղարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որով արգելվում է մի շարք մահմեդական երկրների քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ: Գրում է Russian.rt.com-ը:
«Զորոյի դիմակը» ֆիլմի գլխավոր դերասան Անտոնիո Բանդերասը հոսպիտալացվել է Մեծ Բրիտանիայի Սուրբ Պետրոսի անվան հիվանդանոց: Այդ մասին տեղեկություն տարածել է The Sun պարբերականը: Պարբերականի տվյալներով` 56-ամյա դերասանը հոսպիտալացվել է հունվարի 26-ին: Հոսպիտալացման պատճառ դարձել են կրծքավանդակի շրջանում ունեցած ցավերը: Գրում է Gazeta.ru.-ն:
Բրիտանացի բժիշկները հանձնարարական են ստացել, որով նրանց զգուշացնում են հղի կանանց այլևս չկոչել «ապագա մայրեր»:
BFMTV հեռուստաընկերության փոխանցմամբ` Փարիզից ոչ մեծ հեռավորության վրա մեկ բեռնատար ավտոմեքենայի, երկու ավտոբուսների և մի քանի այլ ավտոմեքենաների մասնակցությումբ խոշոր ՃՏՊ է գրանցվել: Գրում է Russian.rt.com-ը:
Մյունխենում 106 տարեկանում մահացել է Բրունգիլդա Պոմզելը՝ նացիստական Գերմանիայի կրթության, պրոպոգանդայի նախարար Յոզեֆ Գեբելսի քարտուղարը։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Եվրոպային կոչ է արել կոշտ պատասխան տալ ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփին, որը ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը «հիանալի քայլ» է անվանել, հաղորդում է Ֆրանս Պրեսը:
Մեր ժամանակների ամենահարուստ ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն լքում է նախանձելի փեսացուների շարքերը՝ որոշելով վերջ դնել իր ամուրի կարգավիճակին: Մադրիդի «Ռեալ»-ի 31-ամյա հարձակվողի ընտրյալը իսպանուհի մոդել 21-ամյա Ջորջինա Ռոդրիգեսն է՝ չնայած , որ սիրահարներն ընդամենը չորս ամիս է, ինչ հանդիպում են:
Հունվարի 27-ին ԵԱՀԿ կենտրոնակայանում տեղի ունեցավ կազմակերպության Մշտական խորհրդի նիստը, որի օրակարգում էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման հարցը։
2016թ. Գերմանիայի բնակչությունը աճել է 600 հազար մարդկանցով և ռեկորդային 82,8 միլիոնի հասել, ինչը պայմանավորված է միգրացիոն հոսքի բարձր աճով: Այդ մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը՝ հղում անելով դաշնային վիճակագրության ներկայացուցչությանը: Գրում է Russian.rt.com-ը:
AFP լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում Դոնալդ Թրամփի նախագահությունը Եվրոպայի համար «մարտահրավեր» է հանդիսանում: Գրում է Russian.rt.com-ը:
Լրանում է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գործունեության 15-րդ տարին:
«Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է Արցախի Հանրապետության սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որն արժանացավ միջազգային դիտորդների բարձր գնահատականին:Հայտարարության մեջ ասվում է, որ Արցախի ժողովուրդը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ միակամ է ու լի է վճռականությամբ՝ ինքնուրույն տնօրինելու սեփական ճակատագիրը, ապրելու եւ արարելու իր պապենական ազատ, անկախ բնօրրանում:
Պարզվում է՝ Ադրբեջանն իսկապես աշխարհիկ երկիր է: Երկրի առաջին փոխնախագահ է նշանակվել Մեհրիբան Ալիևան՝ նախագահ Ալիևի կինը: Իհարկե, նման պաշտոնին սեփական կնոջը նշանակելը բազմաթիվ հարցեր է առաջացնում՝ սկսած նպատակներից, վերջացրած այդ նպատակներին հասնելու միջոցներով: Այնուամենայնիվ, անդրադառնանք մեզ համար կարևոր մի հարցի՝ Ղարաբաղյան հակամարտությանը և Մեհրիբան Ալիևայի հնարավոր ներգրավմանն այս գործընթացում:
Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 21-ի՝ ժամը 3.00-ի դրությամբ հրապարակել է երեկ՝ փետրվարի 20-ին, հանրապետությունում անցկացված նոր Սահմանադրության հանրաքվեի նախնական արդյունքները:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: