Հայերեն   English   Русский  
Եվրոպա
Նոյեմբերի 25-ին Բուխարեստի Բանակի տանը (Cercul Militar - CCA) կայացավ «Սփյուռքի գաղթօջախների ազգային և էթնիկ ինքնությունները հանրային տարածքում» խորագրով գիտաժողով:
Բելգիայի իշխանություններն աշխատավայրում հոգնածությունը պաշտոնապես հիվանդություն են ճանաչել: Վիճակագրության համաձայն` յուրաքանչյուր տարի այդ պատճառով ավելի քան 10 հազար քաղաքացի դիմում է բժիշկների օգնությանը: Le Soir պարբերականի փոխանցմամբ` նոյեմբերի վերջին աշխատանքային գործունեությունից քրոնիկ հոգնածությունը ընդունել է նաև երկրի առողջապահության նախարար Մսագի Դե Բլոկը: Գրում է Vesti.ru.-ն:
Հայաստանի զարգացման հիմնադրամի և Նիդերլանդների Թագավորությունում մեր երկրի դեսպանության աջակցությամբ BNN հանրային հեռուստաընկերության “3 op Reis” ճամփորդական ծրագրի նկարահանող խումբը մեկշաբաթյա այցելությունից հետո Հայաստանի մասին 2 տեսաֆիլմ է հեռարձակել։
Գերմանիայի Ներքին Սաքսոնիա նահանգի Լեեր քաղաքի քաղաքապետարանի բակում տեղադրվել են հայ-գերմանական բարեկամությունը խորհրդանշող երկու նստարաններ: Նշենք, որ առաջին անգամ է, որ եվրոպական երկրի պետական շենքի բակում տեղադրվում են հայկական արտադրության նստարաններ: Դրանք Լեերին է նվիրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ 2013թ. ցույցերը ցրելու նպատակով զենք կիրառելու կարգադրություն չի տվել: Համապատասխան հայտարարությամբ Յանուկովիչը հանդես է եկել տեսահարցաքննության ընթացքում: Գրում է Russian.rt.com-ը:
Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը համարում է, որ Եվրոպական Միության երկրների ինտեգրման գործընթացը անհրաժեշտ է ժամանակավորապես դադարեցնել: Համապատասխան հայտարարությամբ Գաուկը հանդես է եկել Die Welt պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:
Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթը Ուկրաինայում անցկացնելու փաստը վտանգի տակ է՝ կապված ընթացակարգով սահմանված ուշացումների հետ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հույս է հայտնել, որ գրեթե 100 հազար փախստական, որոնք երկրում գտնվելու իրավունք չեն ստացել, կլքեն այն մինչև 2016թ. ավարտը: Գրում է Gazeta.ru.-ն:
Միլիարդատեր Անտոնինո Ֆերնանդեսը, որը մահացել է 2016թ. օգոստոսին, 210 միլիոն դոլար կտակել է հայրենի գյուղի բանկիչներին, որտեղ մեծացել է: Այդ մասին հայտնում է The Telegraph պարբերականը: Գրում է Russian.rt.com-ը:
Հունական Լեսբոս կղզում փախստականների ժամանակավոր տեղավորման կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով 25-ամյա կին և երկու երեխաներ են մահացել: Այդ մասին հայտնում է տեղական Skai հեռուստաընկերությունը: Գրում է Russian.rt.com-ը:
«Միացյալ հայեր» նախաձեռնությունն առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքում կաջակցի ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին` անկախ մասնակցության ձևաչափից:
Սփյուռքի նախարարությունը 2017 թվականը հայտարարել է Արցախի տարի:
1990 թվականի հունվարի 13-ին հայերի ցեղասպանության վերջին փուլը սկսվեց Ադրբեջանի կողմից: Գործողությունն ավարտվել է հունվարի 20-ին: Այն պատմության մեջ հայտնի է որպես սև հունվար:
Ամերիկյան վարչակազմը Ղրիմը Ռուսաստանի Դաշնության մաս կճանաչի միայն այն դեպքում, եթե այդ որոշման հետ համաձայնվի նաև Ուկրաինայի ժողովուրդը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: