Հայերեն   English   Русский  
Ռուսաստան
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմանի հարաբերությունների տարբեր ոլորտներին առնչվող հարցեր: Գրում է Russian.rt.com-ը:
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ղեկավարությունը մեկ երրորդով կրճատել է ահաբեկիչներին տրվող աշխատավարձերը՝ Թուրքիայում նավթի անօրինական վաճառքից ստացվող եկամուտների նվազման պատճառով: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Օբուխովի կարծիքով` պետք է Թուրքիան ճանաչել որպես ահաբեկչությանն աջակցող երկիր, իսկ եթե հաստատվի Սինայի թերակղզում ռուսական A321 օդանավի կործանման գործում թուրքական “Գորշ գայլեր” կազմակերպության մասնակցությունը, ապա այն ահաբեկչական ճանաչել, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
Ռուսական տարբեր ԶԼՄ-ների կողմից տարածված տեղեկության համաձայն՝ նախորդ տարվա հոկտեմբեր ամսին Սինայի թերակղզում ռուսական A321 ինքնաթիռում իրականացված ահաբեկչությունը կարող էր նախապատրաստված լինել թուրքական «Գորշ գայլեր» ազգայնական խմբավորման կողմից: Տարածված հաղորդագրության համաձայն՝ թուրք ծայրահեղականները սերտ հարաբերությունների մեջ են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչների հետ: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի Դումայի ստորին պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ Ասադի զորքերը ԻՊ-ի մայրաքաղաք Ռաքքա պետք է վերադառնան:
ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության կայքի կողմից տարածված հաղորդագրության համաձայն` Կամչատկայի թերակղզում 153կմ. խորությամբ, 7,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Գրում է Gazeta.ru.-ն:
Ռուսական Գազպրոմ էներգետիկ ընկերությունը հայտարարել է, որ 2015թ-ի հունվարի 1-ից չեղյալ է հայտարարվում թուրքական մասնավոր ընկերություններին վաճառվող գազի գների 10,25 տոկոս զեղչը:Նոր սակագնի ուժի մեջ մտնելու ժամկետը դեռևս չի հստակեցվել: Թուրքական մասնավոր հատվածը ներկայացնող ընկերությունները Ռուսաստանի հետ 2013թ կնքված պայմանագրի համաձայն՝ 10 միլիարդ խորանարդ մետր գազ են ներմուծում:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն՝ Եվրոպայում ստեղծված միգրացիոն ճգնաժամը Եվրոպական Միության անհեռատես քաղաքականության արդյունք է: Գրում է Ria.ru.-ն:
«Անկախի»հետ զրույցում Ղարաբաղյան շարժման մասին իր հուշերն է ներկայացնում շարժման ակտիվ մասնակից, Սահմանադրական խմբերի միավորման Մաշտոցի շրջանի սահմանադրական խմբի ղեկավար, 90-ականներին Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր Վիկտոր Սոլախյանը:
Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ «Անկախի» հետ զրույցում իր հուշերն է ներկայացնում շարժման մասնակից, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության համահիմնադիր, ներկայում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ «Անկախին» իր հուշերն է պատմում ազգայնական, Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից Ժաննա Գալստյանը։
Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր քննարկվեց «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: