Հայերեն   English   Русский  
Ռուսաստան
ԶԼՄ-ների փոխանցմամբ` ռուս հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը ժամանակավորապես լքում է Ռուսաստանը, քանի որ անհանգստացած է սեփական անվտանգության համար: Նա հայտարարել է, որ հայտնվել է ռուս լրագրողների և ընդդիմադիր քաղաքական գործիչների համար նախատեսված այսպես կոչված “գնդակահարության ցուցակում”: Գրում է Vesti.ru-ն:
Ռուսաստանի զինված ուժերը Արկտիկայում մեծածավալ զինավարժություններ են սկսել՝ փորձելով մեծացնել իրենց ներկայությունը բևեռային շրջանում:
BBC-ի կայքում Լեռնային Ղարաբաղի պրոֆիլը թարմացվել է: Նյութը պարունակող քարտեզի վրա ավելացվել է ԼՂՀ-ի մայրաքաղաքը` Ստեփանակերտը:
Թաթարստանի փրկարարներին հաջողվել է Կազանի «Ադմիրալ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից հետո իրականացվող որոնողական աշխատանքների ըն թացքում փլատակների տակից դուրս բերել 11-րդ զոհի դին: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների պաշտոնյաների տեղեկություններով՝ Կազանի առևտրային կենտրոնի հրդեհվելուց փլուզման հետևանքով զոհվել է հինգ մարդ, իսկ ավելի քան 25-ը կորած են համարվում:
«Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը Մոսկվան աշխարհի ամենավտանգ քաղաքներից մեկն է համարում: Գրում է Russian.rt.com-ը:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը «Эхо Москвы»-ի եթերում հաստատել է, որ Վլադիմիր Պուտինը լիովին առողջ է: Գրում է Gazeta.ru-ն:
Մարտի 11-ին, Մոսկվայի ժամով 12։55-ին հրդեհ է բռնկվել Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաք Կազանի Կլարա Ցետկինի փողոցի տուն 8 հասցեում գտնվող «Ադմիրալ» եռահարկ առևտրի կենտրոնի առաջին հարկում:Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներ և օպերատիվ այլ ծառայություններ:Առևտրի կենտրոնից իրականացվել է մարդկանց տարհանում:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Մեդվեդևը հրաժարվել է մեկնաբանել Reuters լրատվական գործակալության կողմից տարածված տեղեկությունն այն մասին, որ Ղազախստան կայանալիք այցի տեղափոխումը պայմանավորված է Պուտինի հիվանդությամբ: Այդ մասին հայտնել է РБК հեռուստաընկերությունը: Գրում է Vestiu.ru-ն:
Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նուրսուլթան Նազարբաևի կայանալիք հանդիպումը տեղափոխվել է: Այդ մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալոթւյունը` հղում անելով Ղազախստանում դիվանագիտական աղբյուրներից մեկին: Գրում է Gazeta.ru-ն:
Հուլիսի 30-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպում է ունեցել Եվրոպական միության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ, որի շրջանակներում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը:
«Երկու երկրների նախագահները կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պատասխանատվություն է կրում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ապահովման հարցում»,- նշված է Ֆրանսիայի Հանրապետության նախագահի վարչակազմի հայտարարությունում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ռուս դիվանագետներին, որ ԱՄՆ-ն նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է Ուկրաինայի արևելքում հակամարտությունը լուծելու նպատակով հանրաքվե անցկացնել: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին, որոնք ներկա են գտնվել երկու առաջնորդների դռնփակ հանդիպմանը: Գրում է Gazeta.ru-ն:
Ալբանիան, Վրաստանը, Նորվեգիան, Ուկրաինան և Չերնոգորան միացել են Ղրիմի նկատմամբ պատժամիջոցներ երկարաձգելու Եվրամիության խորհրդի որոշմանը: Այդ մասին նշվել է ԵՄ խորհրդի կայքում: Գրում է Gazeta.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: