Հայերեն   English   Русский  
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը անցկացնում է իր ամենամյա տարեվերջյան մեծ մամուլի ասուլիսը: Նախորդ տարի ՌԴ առաջնորդի մամուլի ասուլիսը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ավելի քան 3 ժամ էր շարունակվել, և նա հասցրել էր 32 հարցի պատասխանել: Գրում է Russian.rt.com-ը:
Իոսիֆ Ստալինի թոռը՝ 80-ամյա Եվգենի Ջուգաշվիլին մահացել է Մոսկվայում: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում կատարելով շտապօգնության ծառայությանը:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանին մեղադրելն այդ թվում նաև կիբեր հարձակումների մեջ ավելի հեշտ է, քան Միացյալ Նահանգներում նախագահության արդյունքներն ամփոփելը: Գրում է Gazeta.ru.-ն:
Ռուսաստանի Դաշնության ողջ ղեկավարությունն այսօր արտգործնախարարություն էր եկել՝ վերջին հրաժեշտը տալու Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին: Այնուհետև Քրիստոս Ամենափրկիչ տաճարում տեղի է ունեցել Կառլովի հուղարկավորության արարողությունը:Ներկա են եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը:Պուտինը ցավակցել է դիվանագետի կնոջը, մորն ու որդուն:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է , որ ՌԴ-ն այժմ ուժեղ է ցանկացած պոտենցիալ ագրեսորից: Համապատասխան հայտարարությամբ ՌԴ նախագահը հանդես է եկել պաշտպանության նախարարության կոլեգիալ նիստի շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի Դաշնության ռազմատիեզերական ուժերի իրականացրած գործողությունները կանխեցին Սիրիայի փլուզումը: Այդ մասին համապատասխան հայտարարությամբ ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիալ նիստի շրջանակներում հանդես է եկել գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն: Գրում է Russian.rt.com-ը:
ՌԴ ԱԳն-ն մեծ ափսոսանքով է ընդունել ԱՄՆ-ի իշխանությունների որոշումը Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով հակառուսական պատժամիջոցները ընդլայնելու հարցի շուրջ և խոստացել անհրաժեշտ պատասխան քայլեր կձեռնարկել: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Գրում է Russian.rt.com-ը:
Այսօր առավոտյան Մոսկվայի մետրոյի «Կոլոմենսկայա» կայարանի անցումում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել է 3 մարդ: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակցին:«Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի պատճառը եղել է եռակցման աշխատանքների ժամանակ գազի բալոնի հետ անզգույշ վարվելը»,-հայտնել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը:Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որը հաջողվել է արագ մարել:
Դեկտեմբերի 20-ին Մոսկվայում տեղի կունենա սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի և իտալացի հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչիի մասնակցությամբ «Հարդագողի ճանապարհով» ֆիլմի պրեմիերան: Ռեժիսորն ու նրա մուսան` նախագծի գլխավոր հերոսուհի Մոնիկա Բելուչին, անձամբ արդեն Մոսկվա են ժամանել և երեկոյան արդեն ֆիլմը կներկայացնեն հանրությանը: Գրում է Spletnik.ru.-ն:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ներկայումս Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները ծայրաստիճան անվստահությամբ են բնորոշվում: Գրում է Russian.rt.com-ը:
«Միացյալ հայեր» նախաձեռնությունն առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքում կաջակցի ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին` անկախ մասնակցության ձևաչափից:
Սփյուռքի նախարարությունը 2017 թվականը հայտարարել է Արցախի տարի:
1990 թվականի հունվարի 13-ին հայերի ցեղասպանության վերջին փուլը սկսվեց Ադրբեջանի կողմից: Գործողությունն ավարտվել է հունվարի 20-ին: Այն պատմության մեջ հայտնի է որպես սև հունվար:
Ամերիկյան վարչակազմը Ղրիմը Ռուսաստանի Դաշնության մաս կճանաչի միայն այն դեպքում, եթե այդ որոշման հետ համաձայնվի նաև Ուկրաինայի ժողովուրդը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: