Հայերեն   English   Русский  
Ռուսաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, ստատս-քարտուղար, Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Ռուսաստանի դաշնակցային պետություններն, այդ թվում Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունեն զարգացնել կապեր այլ երկրների և միությունների հետ: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ Սիրիայի տարածքը լքող «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները փախչում են դեպի Լիբիա և Աֆղանստան: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, զննելով «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցությունից նախագահի թեկնածու, հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակի փաստաթղթերը, թույլատրել է նրան նախընտրական հիմնադրամի ձևավորման համար հատուկ հաշվեհամար բացել: Գրում է Russian.rt.com-ը:
Մոսկվայի Մոժայսկի խճուղում ավտոբուսը մխրճվել է ստորգետնյա անցումի մեջ: Վթարի հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել, 11-ը` վիրավորվել: Գրում է Russian.rt.com-ը:
Համաձայն Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվության՝ Վերին Լարս անցակետի հատվածում կուտակված ՀՀ քաղաքացիների համար ՌԴ ԱԻՆ-ի կողմից տեղադրվել են վրաններ, դաշտային խոհանոց՝ քաղաքացիներին տաք սնունդ և անհրաժեշտ այլ օգնություն ցուցաբերելու համար:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում մտահոգված են ԱՄՆ-ում Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների քննարկումների կապակցությամբ: Գրում է Gazeta.ru-ն:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկաթյա վարագույրի բացակայության մասին: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Պաշտպանության նախարարության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ հայտարարել է, որ ՌԴ-ն պետք է առաջատար լինի նոր սերնդի բանակի կառուցման հարցում: Գրում է Russian.rt.com-ը:
ՌԴ Նարյան-մարա օդանավակայանում օդանավ է կործանվել: Վերջին տվյալների համաձայն` զոհվել է 4 մարդ, 13 մարդ վիրավոր է:
Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը հայտարարել է, որ առանց Ռուսաստանի ակտիվ քաղաքականության որևէ հարց Հարավային Կովկասում, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել: Գրում է Rusarminfo.ru-ն:
Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ «Անկախին» իր հուշերն է ներկայացնում շարժման ակտիվ մասնակից, Սահմանադրական խմբերի միության անդամ, Մյասնիկյանի շրջանի (այժմյան Կենտրոն վարչական շրջան) ընտրությունների համակարգող Կարինե Վարդանյանը:
Էդինբուրգ կատարած իր այցելության ժամանակ Մեգան Մարքլի ուշադրությունը գրավել է երկրպագուներից մեկի մատնահարդարումը: Ուշադիր նայելով աղջկա եղունգերին Մեգանը ասել է, որ դրանք ֆանտաստիկ են:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում անցկացվել է ավանդական ճեպազրույց, որի ժամանակ հարց է բարձրացվել, թե ինչպես է Փարիզը վերաբերվում փետրվարի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Երևանն ու Զանգեզուրը Ադրբեջանի պատմական հողերն են, և Ադրբեջանի ռազմավարական նպատակն այդ հողերը վերադարձնելն է:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: