Հայերեն   English   Русский  
Ռուսաստան
Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել վենեսուելացի իր գործընկեր Խորխե Արեասայի հետ: Գրում է Russian.rt.com-ը:
Սիրիայի տարածքի 87%-ից ավելին ազատագրված է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչներից: Այդ մասին վկայում են «Красная звезда» պարբերականում հրապարակված Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալները: Գրում է Russian.rt.com-ը:
Դոնի Ռոստովի կենտրոնում գտնվող 10 հարկանի շենքում բռնկված հրդեհի հետևանքով երկու զոհ կա: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության Ռոստովի մարզի ներկայացուցչին: Գրում է Gazeta.ru-ն:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ելույթը: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոյի հետ հանդիպման շրջանակներում հայտարարել է Մոսկվայի և Տոկիոյի միջև Հյուսիս-արևելյան Ասիայում անվտանգության խնդրի շուրջ երկխոսության անհրաժեշտության մասին: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ-ի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ցանկանում էր նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը հենց իր նկատմամբ ունեցած «անձնական վենդետայի» պատճառով: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի անվան շուրջ ստեղծված իրավիճակը, որը նախօրեին իր կողմնակիցների աջակցությամբ ճեղքել էր լեհ-ուկրաինական սահմանը: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորում-2017-ի ընթացքում հայտարարել է, որ ExxonMobil նավթային ընկերության նախկին ղեկավար Ռեքս Թիլերսոնը Վաշինգթոնում «վատ շրջապատում» է հայտնվել: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի ճանաչում Հյուսիսային Կորեայի միջուկային կարգավիճակը: Համապատասխան հայտարարությամբ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ հանդիպման շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ Իգոր Մորգուլովը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն նոր պատժամիջոցներին ավելի կոշտ միջոցներով կարձագանքի: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ յուրաքանչյուր հակամարտությունում պետք է հենվել ընդհանուր մոտեցումների վրա, որոնց թվում նաև կողմերի միջև ուղիղ երկխոսության, որն առկա է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Գրում է Rusarminfo.ru-ն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները ԵԱՀԿ անդամ երկրների Արտաքին գործերի նախարարությունների խորհրդի նիստի շրջանակներում Վիեննայում դեկտեմբերի 7-ին Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ հայտարարություն են ընդունել:
Օրերս ֆեյսբուքյան ընկերներիցս մեկը իր էջ էր բերել արցախյան շարժման մասին պատմող մի նյութ՝ այն ժամանակների ցույցերի լուսանկարով։
Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնը տարածաշրջանի կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Միասին հանուն Կատալոնիայի» բլոկի ցուցակով: Գրում է Ria.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: