ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ոչ ոք Ռուսաստանի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում չի որդեգրել, քան ինքը: Համապատասխան կարծիք ԱՄՆ-ի նախագահը հայտնել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ բանակցությունների արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի շրջանակներում: Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ լավ կլիներ, եթե ԱՄՆ-ին հաջողվեր կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի, Չինաստանի, Ճապոնիայի և այլ երկրների հետ: Գրում է Russian.rt.com-ը: