Հայերեն   English   Русский  
ԱՄՆ
ԱՄՆ Կնոգրեսի վերին պալատի հատկացումների հարցերի կոմիտեի նախագահ Ռիչարդ Շելբին հայտարարել է, որ հանրապետականները և դեմոկրատները հանգել են սկզբունքային համաձայնության սահմանին անվտանգության ապահովման հարցերում, ինչը հնարավորություն է տալիս խուսափելու դաշնային կառավարության աշխատանքի նոր դադարեցումից (շաթդաուն):
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարսկերենով քննադատել է իրանական իշխանություններին: Համապատասխան հաղորդագրությունը նա տարածել է թվիթերյան իր միկրոբլոգում: Գրում է Russian.rt.com-ը:
ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունում (Տամպա, Ֆլորիդա նահանգ) անցկացվել են մի շարք միջոցառումներ:
CNN հեռուստաալիքի փոխանցմամբ` Մասաչուսեթս նահանգից դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենը հայտարարել է, որ 2020 թ. նախագահական ընտրություններում իր հնարավոր մրցակից, ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը մինչև նախընտրական քարոզարշավի մեկնարկը կարող է բանտում հայտնվել: Գրում է Gazeta.ru-ն:
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը առանց հայտարարության Աֆղանստան է մեկնել: Գրում է Gazeta.ru-ն:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար Ջոզեֆ Վոթելը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմական ուժերի դուրս բերումը Սիրիայից կարող է սկսվել առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: Գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորս ժամ շարունակ բուժզննման է ենթարկվել: Այդ մասին հաղորդում է РИА «Новости» լրատվական գործակալությունը` հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը: Գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերում գրառում է կատարել և հայտարարել, որ Հյուսիսային Կորեան Կիմ Չեն Ընի ղեկավարությամբ կարող է «տնտեսական հրթիռի» վերածվել: Գրում է Gazeta.ru-ն:
The New York Times պարբերականի փոխանցմամբ` ԱՄՆ զինված ուժերն Աֆղանստանում «Թալիբան» ահաբեկչական շարժման զինյալների հետ խաղաղության շուրջ բանակցությունների ֆոնին ուժեղացրել են հարձակումներն ահաբեկիչների դեմ: Գրում է Gazeta.ru-ն:
Daily Mail թերթի փոխանցմամբ` National Enquirer պարբերականի խմբագիր Դիլան Հովարդը մի քանի նամակ է գրել Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսին` սպառնալով հրապարակել նրա և ընկերուհու` Լորեն Սանչեսի ինտիմ լուսանկարները: Գրում է Gazeta.ru-ն:
«Հարցը ոչ թե Ադրբեջանի «ագրեսիվ հռետորաբանությունն» է, այլ Հայաստանի ագրեսիվ գործողությունները»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե Ադրբեջանը «ագրեսիվ հռետորաբանություն» է կիրառում և բնակչությանը պատրաստում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի:
Ինչպես երեկ հաղորդեց ադրբեջանական Trend գործակալությունը, այդ մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը The Korea Times-ին տված հարցազրույցում: Ստորև բերում ենք գործակալության տեղեկատվությունն ամբողջությամբ:
Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ եթե ինքը հաղթի նախագահական ընտրություններում, ապա կաշխատի վերադարձնել «օկուպացված» Ղրիմը և Դոնբասը: Տիմոշենկոյի խոսքերը հրապարակվել են նրա իսկ ղեկավարած կուսակցության պաշտոնական կայքում: Գրում է Gazeta.ru-ն:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Fox Business Channel հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Ռուսաստանն ու Կուբան արդեն Վենեսուելայում են գտնվում: Գրում է Gazeta.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: